ՍԱՂՄՈՍ. Chapter 84

1 Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին
2 Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրըու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից։
3 Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը։
4 Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից։
5 Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից։
6 Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի։
7 Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով։
8 Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ։
9 Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ։
10 Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի։
11 Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։
12 Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց։
13 Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ։
14 Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին։