ՍԱՂՄՈՍ. Chapter 42

1 Դատի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ։ Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ։
2 Դու ինձ ուժ տուողն ես, Աստուա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ,երբ թշնամիս ինձ հալածի։
3 Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը։
4 Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը։ Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ։
5 Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստուածն է։