ՍԱՂՄՈՍ. Chapter 136

1 Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը։
2 Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները։
3 Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով. Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից։
4 Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։
5 Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։
6 Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։
7 Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք։
8 Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր։
9 Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին։