ՍԱՂՄՈՍ. Chapter 141

1 Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր
2 Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի։
3 Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմեւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ։
4 Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ։
5 Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ։
6 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում։
7 Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզօր եղան։
8 Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անուանը։ Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ։