ՍԱՂՄՈՍ. Chapter 115

1 Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,եւ չափազանց խղճալի եղայ։
2 Զարմանքիս մէջ ասացի. Ամէն մարդ սուտ է։
3 Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց։
4 Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։
5 Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։
6 Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։
7 Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին։
8 Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։
9 Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ,
10 Տիրոջ տան սրահներումեւ քո մէջ, Երուսաղէ՛մ։