ԵՐԵՄԻԱ. Chapter 45

1 Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները։
2 Այսպէս է ասում քո մասին Տէր Աստուածն Իսրայէլի. Ո՛վ Բարուք,
3 դու, որ ասացիր, թէ՝ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ,
4 այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը.
5 Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։
6 Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետեւ, - ասում է Տէրը, - ահա իւրաքանչիւր մարմնի ես չարիք եմ բերելու, իսկ քո անձը ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, քեզ եմ պարգեւելու իբրեւ փրկութիւն։