ԹՈՒԵՐ. Chapter 7

1 Երբ հասաւ այն օրը, որ Մովսէսն աւարտեց խորանի կառուցումը, եւ այն պատրաստ էր կանգնեցուելու, նա օծեց այն ու դրա ամբողջ սպասքը, զոհարանն ու դրա ամբողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։
2 Իսրայէլացի իշխանները՝ նրանց նահապետների ընտանիքների տասներկու հրամանատարները, որոնք գործակալների վերակացուներ էին, նուէրներ մատուցեցին։
3 Նրանք Տիրոջ առջեւ որպէս ընծայ մատուցեցին վեց զարդարուած սայլ ու տասներկու եզ. մէկական սայլ երկու իշխանների կողմից եւ մէկական զուարակ ամէն մի իշխանի կողմից։ Նրանք այդ ընծաները բերեցին խորանի առջեւ։
4 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
5 Ընդունի՛ր նրանցից այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դրանք կը տաս ղեւտացիներին՝ ամէն մէկին ըստ իր սպասաւորութեան։
6 Եւ Մովսէսն ընդունելով սայլերն ու եզները՝ տուեց ղեւտացիներին։
7 Նա երկու սայլ ու չորս եզ տուեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։
8 Չորս սայլ եւ ութ եզ տուեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։ Մովսէսն այդ արեց Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
9 Կահաթի որդիներին նա ոչինչ չտուեց, որովհետեւ նրանց պարտականութիւնը սրբազան սպասքը իրենց ուսերի վրայ կրելն էր։
10 Զոհասեղանի նաւակատիքի օրը, երբ նա օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջեւ։
11 Տէրն ասաց Մովսէսին. Օրական միայն մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին։
12 Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Յուդայի ցեղի իշխանը։
13 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
14 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ ոսկէ տուփ,
15 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
16 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
17 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամինադաբի որդի Նաասոնի ընծան։
18 Երկրորդ օրն իր ընծաները մատուցեց Սոգարի որդի Նաթանայէլը՝ Իսաքարի ցեղի իշխանը։
19 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
20 խնկով լցուած տուփ՝ տասը դահեկան արժողութեամբ,
21 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
22 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
23 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սոգարի որդի Նաթանայէլի ընծան։
24 Երրորդ օրն իր ընծաները մատուցեց Քելոնի որդի Եղիաբը՝ Զաբուղոնի որդիների իշխանը։
25 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
26 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
27 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
28 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
29 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Քելոնի որդի Եղիաբի ընծան։
30 Չորրորդ օրն իր ընծաները մատուցեց Սեդիուրի որդի Եղիսուրը՝ Ռուբէնի որդիների իշխանը։
31 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
32 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
33 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
34 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
35 որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան։
36 Հինգերորդ օրն իր ընծաները մատուցեց Սուրիսադայի որդի Սաղամիէլը՝ Շմաւոնի որդիների իշխանը։
37 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
38 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
39 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
40 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
41 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սուրիսադայի որդի Սաղամիէլի ընծան։
42 Վեցերորդ օրն իր ընծաները մատուցեց Ռագուէլի որդի Եղիսափանը՝ Գադի որդիների իշխանը։
43 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
44 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
45 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
46 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
47 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ռագուէլի որդի Եղիսափանի ընծան։
48 Եօթներորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը։
49 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
50 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
51 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
52 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
53 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան։
54 Ութերորդ օրն իր ընծաները մատուցեց Փադասուրի որդի Գամաղիէլը՝ Մանասէի որդիների իշխանը։
55 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
56 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
57 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
58 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
59 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Փադասուրի որդի Գամաղիէլի ընծան։
60 Իններորդ օրն իր ընծաները մատուցեց Գերսոնի որդի Աբիդանը՝ Բենիամինի որդիների իշխանը։
61 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
62 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
63 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
64 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
65 որպէս փրկութեան նուիրաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Գերսոնի որդի Աբիդանի ընծան։
66 Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը։
67 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերութիւն, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
68 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
69 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
70 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
71 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամիսադայի որդի Աքիեզերի ընծան։
72 Տասնմէկերորդ օրն իր ընծաները մատուցեց Եքրանի որդի Փագեէլը՝ Ասերի որդիների իշխանը։
73 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
74 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
75 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
76 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
77 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եքրանի որդի Փագեէլի ընծան։
78 Տասներկուերորդ օրն իր ընծաները մատուցեց Ենանի որդի Աքիրանը՝ Նեփթաղիմի որդիների իշխանը։
79 Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր,
80 խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ,
81 ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ,
82 մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ,
83 որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ենանի որդի Աքիրանի ընծան։
84 Ահա սրանք են զոհասեղանի նաւակատիքի օրը իսրայէլացիների իշխանների մատուցած ընծաները. տասներկու արծաթէ կոնք, տասներկու արծաթէ տաշտ, տասներկու տուփ։
85 Իւրաքանչիւր կոնքի քաշը հարիւր երեսուն սիկղ էր, իւրաքանչիւր տաշտի քաշը՝ եօթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը, ըստ սրբարանի սիկղի, երկու հազար չորս հարիւր սիկղ էր։
86 Խնկով լցուած ոսկէ տուփերի թիւը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարիւր քսան դահեկան էր։
87 Ողջակէզի հորթերի ընդհանուր թիւը տասներկու էր, զուարակներինը՝ տասներկու, խոյերինը՝ տասներկու, մէկ տարեկան ոչ արատաւոր գառներինը՝ տասներկու, դրանց վրայ գումարած անարիւն ընծաները եւ մեղքերի քաւութեան համար այծերի հօտերից բերուած տասներկու նոխազները։
88 Որպէս ողջակէզի զոհաբերութիւն՝ արջառների ընդհանուր թիւը տասներկու էր, երինջներինը՝ քսանչորս, խոյերինը՝ վաթսուն, նոխազներինը՝ վաթսուն, մէկ տարեկան ոչ արատաւոր էգ գառներինը՝ վաթսուն։ Ահա սրանք են զոհասեղանի ընծաները, որ բերուեցին նաւակատիքից յետոյ։
89 Երբ Մովսէսը մտաւ վկայութեան խորան Տիրոջ հետ խօսելու համար, նա լսեց Տիրոջ ձայնը, որ խօսում էր իր հետ քաւութեան սեղանի վերեւից, երկու քերովբէների միջեւ դրուած վկայութեան տապանակի վրայ գտնուող տեղից։ Երկու քէրովբէների մէջտեղից էր խօսում Տէրը նրա հետ։