ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 5

1 Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.
2 Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համարՕրհնեցէ՛ք Տիրոջը։
3 Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,Ես Տիրոջն եմ երգում,Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն։
4 Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,Ամպերը ջուր ցօղեցին,
5 Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,Իսրայէլի Տէր Աստծու երեսից։
6 Անաթի որդի Սամեգարի օրերին,Յայէլի օրերինՊակասեցին թագաւորները,Գնացին շաւիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։
7 Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը։
8 Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝Քառասուն հազար մարդ՝ Իսրայէլի մէջ։
9 Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.Ժողովրդի զօրաւորնե՛ր,Օրհնեցէ՛ք Տիրոջը։
10 Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,Դատաւորների ատեան գնացողնե՛ր,
11 Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,Նա զօրացրեց արդարութիւնն Իսրայէլի մէջ,Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջաւ քաղաքները։
12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով։Զօրացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ,Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինէեմի որդի։
13 Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը,Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։
14 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին։Իմ մօտից խուզարկուներ իջան Մաքիր,Իսկ Զաբուղոնի երկրից՝ պատմութեան դպրի գաւազան ունեցող զօրացուցիչներ։
15 Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ։Ռուբէնի տոհմերումՄեծամեծ յուզմունք կար։
16 Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջԵւ լսում են տագնապողների գոչիւնը,Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը։Մեծամեծ յուզմունք է բարձրացել։
17 Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է բնակւումԵւ ծովախորշերում է ապրում։
18 Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի բարձունքներում։
19 Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,Մակեդդովի ջրերի վրայ.Ագահութեամբ արծաթ չառայ։
20 Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,Պատերազմեցին Սիսարայի դէմ։
21 Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Կադեսիմի հեղեղատը,Կիսոնի հեղեղատը։Թող ես կոխոտեմ նրանց,Թող իմ ոտքը զօրանայ։
22 Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները։Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը։
23 Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,Որովհետեւ Տիրոջն օգնութեան չեկան,Չեկան Տիրոջն օգնութեան հզօր ռազմիկների դէմ։
24 Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝Կինեցի Քաբերի կինը,Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում։
25 Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,Իշխանների ամանով կարագ մատուցեց։
26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու։Սպանեց Սիսարային,Ցիցը մեխեց նրա քունքի մէջ,Խրեց նրա գլխի մէջ եւ սպանեց նրան։
27 Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։
28 Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,Իսկ նրա կառքն ուշանում էր գալու։- Ինչո՞ւ են ուշանում նրա կառքի անուահետքերը։
29 Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում.
30 Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց Սիսարայի ստացած գոյնզգոյն աւարը,
31 Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը,Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ։
32 Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր զօրութեամբ։
33 Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի։