Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 24

1 Ահարոնի որդիների դասակարգումը։Ահարոնի որդիներն են Նաբադը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
2 Նաբադն ու Աբիուդը իրենց հօրից շուտ մեռան եւ որդիներ չունէին։ Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանայ դարձան։
3 Դաւիթը նրանց՝ Եղիազարի որդիներից Սադոկին եւ Իթամարի որդիներից Աքիմելէքին նշանակեց ըստ իրենց թուահամարի, պաշտօնի ու ազգատոհմերի։
4 Եղիազարի որդիների մէջ գտնուեցին աւելի շատ զօրաւոր իշխաններ, քան Իթամարի որդիների մէջ։ Նա նրանց նոյնպէս պաշտօնների նշանակեց. Եղիազարի որդիներին կարգեց տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։
5 Նրանց նշանակեց ըստ իրենց ընկած վիճակի, քանի որ սրբութիւնների վերակացուներ եւ Տիրոջ տան առաջնորդներ թէ՛ Եղիազարի որդիների մէջ կային եւ թէ՛ Իթամարի որդիների մէջ։
6 Ղեւտացիներից Նաթանայէլի որդի Սամէաս քարտուղարը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադոկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ ղեւտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայութեամբ։ Վիճակ էին հանում մէկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մէկ անգամ էլ Իթամարի ազգատոհմի համար։
7 Առաջին վիճակն ընկաւ Յարիբին, երկրորդը՝ Յադինային,
8 երրորդը՝ Քարէմին, չորրորդը՝ Սեուրինին,
9 հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Մերիային,
10 եօթներորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,
11 իններորդը՝ Յեսուին, տասներորդը՝ Սեքենիային,
12 տասնմէկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Սաղակիմին,
13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Իզբայէլին,
14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,
15 տասնեօթներորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսէին,
16 տասնիններորդը՝ Օփեթիային, քսաներորդը՝ Եզեկիէլին,
17 քսանմէկերորդը՝ Յաքինին, քսաներկուերորդը՝ Գամուէլին,
18 քսաներեքերորդը՝ Դալայիային, քսանչորսերորդը՝ Մոզիային։
19 Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտամունքը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ իրենց իրաւունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպէս որ պատուիրել էր նրան Իսրայէլի Տէր Աստուածը։
20 Ղեւիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Տուբայէլը, Յուդայիան, Աբադիան.
21 Աբիայի որդիներից՝ իշխան Յեսիասը,
22 Սարայիսի որդիներից՝ Ալամոթը, Սալոնի որդիներից՝ Յանաթը,
23 Քեդրոնի որդիներից՝ առաջինը Յեդիուն, երկրորդը՝ Ամասիասը, երրորդը՝ Յեզիէլը, չորրորդը՝ Յեկիմասը։
24 Օզիէլի որդիներից՝ առաջինը Միքիան, երկրորդը՝ Յուսան, Միքայի որդին՝ Սամերը,
25 եւ Միքայի եղբայրը՝ Յեսիէն, Յեսիէի որդին՝ Զաքարիասը։
26 Մերարիի որդիները՝ Մոողին ու Մուսին, եւ սրա որդին՝ Օզիան, սրա որդին՝
27 Բոնիան, Մերարիի որդիները՝ Զակքուրն ու Օբդիան,
28 Մոողի որդին՝ Եղիազարը, սրա որդին՝ Կիսը, Կիսի որդին՝ Իսմայէլը։
29 Մուսիի որդիները՝ Մոողին, Յեդերն ու Յերիմոթը։
30 Սրանք ղեւտացիների որդիներն են ըստ իրենց ազգատոհմերի։
31 Ինչպէս իշխանների տոհմերը, նոյնպէս եւ իրենց կրտսերագոյն եղբայրները Ահարոնի որդիների նման վիճակ հանեցին Դաւիթ արքայի, Սադոկի, Աբիմելէքի, քահանայական տոհմի եւ ղեւտացի իշխանների ներկայութեամբ։