Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 3

1 Սրանք են Դաւթի որդիները, որ նա ծնեց Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամոնը՝ ծնուած յեզրայէլացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիան՝ ծնուած կարմելացի Աբիգեայից,
2 երրորդը՝ Աբեսաղոմը՝ Գեսուրի թագաւոր Թողմայի դուստր Մոքայի որդին,
3 չորրորդը՝ Ադոնիան՝ Ագիթի որդին, հինգերորդը՝ Սափատիասը՝ ծնուած Աբիտաղից, վեցերորդը՝ Յեթրամը՝ ծնուած իր Աղգեա կնոջից։
4 Սրանք ծնուեցին Քեբրոնում։ Նա այնտեղ թագաւորեց եօթը տարի եւ վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագաւորեց Երուսաղէմում։
5 Երուսաղէմում ծնուածներն են Սամաան, Սոբաբը, Նաթանը եւ Ամիէլի դուստր Բերսաբէէից ծնուած Սողոմոնը։
6 Նաեւ Յեբաարը, Եղիսաման, Եղիփալէտը, Նագեբը,
7 Նափեկը, Նափիին, Եղիսաման եւ Եղիթադան։
8 Սրանք Դաւթի տասնինը որդիներն են, չհաշուած նրա հարճերից ծնուած որդիները։
9 Եւ Թամարը նրանց քոյրն էր։
10 Սողոմոնի որդիները՝ Հռոբովամ, սրա որդին՝ Աբիաս, սրա որդին՝ Ասա,
11 սրա որդին՝ Յոսափատ, սրա որդին՝ Յորամ, սրա որդին՝ Օքոզիաս, սրա որդին՝ Յովաս,
12 սրա որդին՝ Ամասիա, սրա որդին՝ Ազարիա, սրա որդին՝ Յովաթամ,
13 սրա որդին՝ Աքազ, սրա որդին՝ Եզեկիա, սրա որդին՝ Մանասէ, սրա որդին՝ Ամոս,
14 սրա որդին՝ Յոսիա։
15 Յոսիայի որդիները. անդրանիկը՝ Յովաքազ, երկրորդը՝ Յովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։
16 Յովակիմի որդիները. Յեքոնիաս եւ Սեդեկիաս։
17 Յեքոնիասի որդիները՝ Ասիր, սրա որդիները՝ Սաղաթիէլ, Մեղքիրամ,
18 Փադայիաս, Սոսամով, Նաբատիաս, Սանեսար եւ Յեքոնիաս։
19 Սաղաթիէլի որդիները՝ Զօրաբաբէլ եւ Սեմէի։ Զօրաբաբէլի որդիները՝ Մասողամոս, Անանիաս եւ նրանց քոյր Սաղոմէ։
20 Նաեւ՝ Ասեբա, Օող, Բարաքիաս, Ասադիաս եւ Ասոբասէդ՝ ընդամէնը ութ հոգի։
21 Անանիասի որդին՝ Փալետիա, սրա որդին՝ Յեսիա, սրա որդին՝ Հռափայիա, սրա որդին՝ Օռնա, սրա որդին՝ Աբդիա, սրա որդին՝ Սեքենիա։
22 Սեքենիայի որդին՝ Սամայիա, Սամայիայի որդիները՝ Քետտուս, Յովել, Բերիա, Նովադիա, Սափատ եւ Սափեք՝ ընդամէնը վեց հոգի։
23 Նովադիայի որդիները՝ Եղիոնէ, Եզեկիաս, Եսրիկամ՝ ընդամէնը երեք հոգի։
24 Եղիոնէի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փադայիա, Ակկուբ, Յովնան, Գաղայիա եւ Անանիա՝ ընդամէնը եօթը հոգի։