Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 1

1 Ադամ, Սէթ, Ենոս,
2 Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ,
3 Ենոք, Մաթուսաղա, Ղամէք,
4 Նոյ։Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ։
5 Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6 Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա։
7 Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները։
8 Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա։
9 Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան։
10 Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ։
11 Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ քասղոնիիմացիներին,
12 որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին։
13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին,
14 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
15 խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին,
16 արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։
17 Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։ Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք։
18 Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։
19 Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան։
20 Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին,
21 Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային,
22 Սուփիրին, Եւիին եւ Յորամին։
23 Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են։
24 Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր,
25 Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ,
26 Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ։
27 Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ։
28 Իսմայէլի որդիները՝
29 Նաբէոթ, Կեդար,
30 Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա։
31 Սրանք են Իսմայէլի որդիները։
32 Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին։ Հեկսանի որդիները՝ Սաբա, Դեման եւ Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուէլ, Նաբդեէլ, Ասուրիիմ, Լատուսիիմ եւ Լոոմին։
33 Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա։ Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են։
34 Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ։
35 Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ։
36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին։
37 Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ։
38 Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն։
39 Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման։ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
40 Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա։
41 Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան։ Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ։
42 Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան։
43 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը։ Սեփորի որդին Բաղակն էր, եւ նրա քաղաքի անունը Դենաբա էր։
44 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։
45 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը։
46 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։
47 Նրա քաղաքի անունը Գէթեմ էր։ Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան։
48 Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր։
49 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը։
50 Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեէլ, որը Մատրադի դուստրն էր։
51 Մեռաւ Ադադը։
52 Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր,
53 իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս,
54 իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ։
55 Սրանք Եդոմի երկրի իշխաններն են։