Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 9

1 Իսրայէլի բոլոր ցեղերը, իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցուածներով հանդերձ, գրանցուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքերում։
2 Իսրայէլի քաղաքներում իրենց կալուածքների առաջին բնակիչները քահանաներն ու ղեւտացիներն էին։
3 Երուսաղէմում բնակուեց Յուդայի որդիների, Բենիամինի որդիների եւ Եփրեմի ու Մանասէի որդիների մի մասը։
4 Նաեւ Յուդայի որդի Փարէսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին,
5 Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները,
6 Զարայի որդիներից՝ Յէիէլը եւ նրա եղբայրները՝ ընդամէնը վեց հարիւր իննսուն հոգի,
7 Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղոմը,
8 Յերեմի որդի Յեբնան, Սոքորի որդի Օզիայի որդի Եղամը, Յեբանի որդի Ռագուէլի որդի Սափատի որդի Մասաղամը
9 եւ նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամէնը ինը հարիւր յիսունվեց մարդ։ Սրանք բոլորն էլ իրենց տոհմերի պետեր էին՝ իւրաքանչիւրն ըստ իր ընտանիքի։
10 Քահանաներից՝ Յոդայէն, Յովաբիբը, Աքինը,
11 Աստծու տան առաջնորդ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մոսողոմի որդի Քեղկիի որդի Ազարիասը,
12 Քեղկիի որդի Փասուրի որդի Յերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիէլի որդի Մասէն, Ասերի որդի Ղաամոթը
13 եւ նրանց եղբայրները, որոնք, թուով ընդամէնը հազար եօթը հարիւր իննսուն հոգի, իրենց տոհմատների իշխաններն էին եւ Աստծու տան սպասաւորութեան գործում հմուտ մարդիկ էին։
14 Ղեւտացիներից բնակւում էին Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասոբի որդի Սամաան,
15 Բագբագը, Արէսը, Գողէղը եւ Ասափի որդի Զէքրիի որդի Միքայի որդի Մաթանիասը,
16 Իդիթոնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը, նետոփատացիների գիւղերում բնակուող Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիասը,
17 դռան պահապաններ Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը եւ նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը իշխան էր։
18 Սրանք մինչեւ այսօր պահպանում են թագաւորի դռան արեւելեան կողմը, այսինքն՝ Ղեւիի որդիների գնդերի դռները։
19 Նաեւ Կորխի որդի Աբիսափի որդի Կորէի որդի Սաղոմն ու նրա հօրական տնից եղբայրները, կորխացիները սպասաւորութեան գործի վրայ էին. նրանք պահպանում էին վրանի շեմը. իրենք եւ իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։
20 Եղիազարի որդի Փենէեսը նրանց իշխանն էր Տիրոջ առջեւ, եւ սրանք նրա հետ էին։
21 Մոսողոմի որդի Զաքարիասը վկայութեան խորանի դռան պահապանն էր։
22 Դռան պահպանութեան համար ընտրուածները երկու հարիւր տասներկու հոգի էին։ Սրանք իրենց սրահներում էին մնում, եւ այդ էր նրանց թիւը։ Դաւիթն ու տեսանող Սամուէլն էին նշանակել նրանց իրենց հաւատարմութեան համար։
23 Սրանք եւ իրենց որդիները նշանակուել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրայ, որ պահպանեն
24 դռները չորս կողմից՝ արեւելքից, ծովի կողմից, հիւսիսից ու հարաւից։
25 Նրանց եղբայրները մնում էին իրենց սրահներում եւ ամէն եօթը օրը մէկ, ժամանակ առ ժամանակ մտնում էին նրանց մօտ,
26 քանզի չորս զօրեղ հաւատարիմ մարդկանց էր վստահուած դռների պահպանութիւնը։ Ղեւտացիներն էին, որ նշանակուած էին շտեմարանների եւ Աստծու տան գանձերի վրայ, որովհետեւ նրանց էր յանձնարարուած պահպանութիւնը,
27 նրանց էին վստահուած բանալիները, ուստի նրանք էին ամէն առաւօտ բաց անում տաճարի դռները։
28 Նրանցից ոմանք նշանակուած էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշուով բերեն սպասքը ու հաշուով էլ տանեն։
29 Նրանցից ոմանց յանձնուած էր սրբազան կահկարասիի, ընտիր ալիւրի, գինու, իւղի, կնդրուկի եւ այլ խնկերի հսկողութիւնը։
30 Քահանաների որդիներից ոմանք իւղ եփողներ եւ խունկ պատրաստողներ էին։
31 Ղեւտացիներից Մատաթիասը, որը կորխացի Սաղոմի անդրանիկ որդին էր, պէտք է կատարէր զոհաբերութեան եւ քահանայապետի տապակի հսկողութիւնը։
32 Կահաթացի Բանեասը իր եղբայրների միջից առաջաւորաց հացի վերակացու էր կարգուած. նա ամէն շաբաթ պէտք է պատրաստէր այն։
33 Սրանք սաղմոսերգուներ էին, ղեւտացիների տոհմերի իշխաններ, որոնց յանձնարարուած էր օրուայ սպասաւորութիւնը։ Սրանք օր ու գիշեր գործի վրայ էին։
34 Սրանք ղեւտացիների տոհմերի իշխաններն էին, ամէն մէկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակուեցին Երուսաղէմում։
35 Գաբաւոնի հայրը՝ Յէէլը, բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մոոքա։
36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, իսկ միւսների անուններն էին՝ Յասիր, Կիս, Բաաղ, Ներ, Նաբադ,
37 Գեդուր։ Զաքուրի եղբայրներն էին Այիոնը, Զէքրին ու Մակեղոթը։
38 Մակեղոթը ծնեց Սամաային, եւ սրանք իրենց եղբայրների մէջ ու իրենց եղբայրների հետ բնակուեցին Երուսաղէմում։
39 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին ու Բաաղին։
40 Յովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային։
41 Միքայի որդիներն էին Փիոնը, Մաղոքն ու Թարան։
42 Բաաղը ծնեց Յովադային. Յովադան ծնեց Գաղեմոթին ու Ազեմոթին. Զամրին ծնեց Մասային.
43 Մասան ծնեց Բանարին։ Սրա որդին էր Ափան, սրա որդին՝ Եղէասարը, եւ սրա որդին՝ Եսսէլը։ Եսսէլի որդիները վեցն էին։
44 Ահա նրանց անունները. անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայէլ, Սարիա, Աբդիա, Ամարիա եւ Անան։ Սրանք են Եսսէլի որդիները։