Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 4

1 Յուդայի որդիները՝ Փարէս, Եսրոմ, Քարմի, Օր, Սուբաղ, իսկ սրա որդին՝ Կերիա։
2 Սուբաղը ծնեց Յեթին, Յեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։
3 Սրանք են Ետամի որդիները. Յեսրայէլ, Յեսմա եւ Գաբէս, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։
4 Գեդուրի հայրը Փանուէլն էր, իսկ Օսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհէմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները։
5 Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ունէր՝ Աաղա ու Նոոբա։
6 Նոոբան ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին եւ Ասթերանին։
7 Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։ Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար եւ Եթնադի։
8 Եւ Կոսը ծնեց Եգնոբին եւ Սոբեբային։Սրանք են Յարիմի որդու՝ Հռեքաբի եղբօր սերունդները։
9 Գաբէսը առաւել յայտնի էր, քան իր եղբայրները, եւ մայրը նրա անունը Իգաբէս դրեց՝ ասելով. Ծնեցի նրան Գաբէսի նման։
10 Իգաբէսը դիմեց Իսրայէլի Աստծուն՝ ասելով. Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրայ թող լինի, եւ իմաստութի՛ւն տուր, որ չնսեմանամ։ Եւ Աստուած նրան տուեց այն ամէնը, ինչ նա խնդրել էր։
11 Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։
12 Ասպաթոնը ծնեց Յատրոփային, Փեսէին, Թանային՝ Նաասա քաղաքի հօրը, կենէզացի Եսեղոնի եղբօրը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։
13 Կենէզի որդիները՝ Գոթոնիէլ եւ Սարայիա, իսկ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ։
14 Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Յաբաբին։ Արդարեւ, սրանք հիւսներ էին։
15 Յեփոնէի որդի Քաղեբի որդիները՝ Եռաղա եւ Նաամ, իսկ Արամի որդին՝ Կենէզ։
16 Յայէլի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա եւ Եսրայէլ։
17 Եսրայէլի որդիները՝ Յեթեր, Մորադ ու Գափեր։ Աղոնը ծնեց Յեթերին, Մարոնին, Յեսմային, Այեսբային՝ Սեթեմոնի հօրը։
18 Նրա կինը ծնեց Յարեդին՝ Գեդորի հօրը, Յաբարին՝ Սաքոնի հօրը, եւ Յեքթիէլին՝ Զոնանի հօրը։ Սրանք են Մորեդի կնոջ՝ փարաւոնի դուստր Բեթթիայի ծնած որդիները։
19 Օդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիները՝ Կեսիայի հայր Դանա, Հոմամի հայր Սիմէոն, իսկ Կէիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմի, Յեսթեմոն եւ Մաքաթի։
20 Սիմիունի որդիները՝ Ամնոն, Անանից ծնուած Հռաննոն եւ Թիղոն։ Յեսսէի որդի՝ Զոքաթ ու Զոքաթի որդիները։
21 Յուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էրը, Մադէսի հայրը՝ Դադաան եւ նրանց սերունդները՝
22 Եբդաթ, Աբուստան, Նեսոբա, Յովակիմ՝ Քուզեբի բնակիչները, Յովաս, Սարափ, որոնք Մովաբում բնակուեցին, եւ Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։
23 Սրանք բրուտներ էին, որոնք բնակւում էին Անատիմում ու Սադերայում թագաւորի հետ, նրա թագաւորութեան մէջ։ Սրանք զօրացան եւ բնակուեցին այնտեղ։
24 Շմաւոնի որդիները՝ Նաբուէլ, Յամին, Յարիբ, Զարեհ, Սաւուղ։
25 Սաւուղի որդին՝ Սաղէմ, սրա որդին՝ Բասան, սրա որդին՝ Ասեման, սրա որդին՝ Մազբա,
26 սրա որդին՝ Ամուէլ, սրա որդին՝ Սաբուդ, սրա որդին՝ Զաքուր, սրա որդին՝ Սեմէի։
27 Սեմէին ունէր վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունէին. նրանց ամբողջ տոհմը Յուդայի որդիների նման չէր բազմանում։
28 Նրանք բնակուեցին Բերսաբինում, Սամաայում, Մոլադայում, Սերսուղայում,
29 Բաաղայում, Քուասոմում, Թուղադայում,
30 Բաթուղում, Երմայում, Սիկիլակում,
31 Բեթմարայում, Քաբորայում, Կեսսէոսիմում եւ Բարուասէորիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքները մինչեւ Դաւիթ արքան։
32 Նրանց քաղաքներն էին նաեւ Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք։
33 Այս բոլոր քաղաքների շուրջը, մինչեւ Բաաղ սփռուած նրանց բնակավայրերի կալուածքների ու նրանց տէրերի անունները սրանք են.
34 Մոսոբաբ, Ամաղէկ, Ամասիայի որդի Յոսիա,
35 Յովէլ, Ասիէլի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Յեսու,
36 Եղիոնէ, Յեկեբա, Յասթէ, Յասուիա, Ասայիա, Եդիէլ, Իսմայէլ, Բանեա,
37 Սամուայի որդի Սամարիայի որդի Յեդիայի որդի Աղոնի որդի Սեփերի որդի Զուզա։
38 Այս անուն առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
39 Սրանք գնացին հասան մինչեւ Գերարա, մինչեւ Գայի արեւելեան կողմը, որ իրենց հօտերի համար արօտավայր որոնեն։
40 Նրանք գտան բազմաթիւ ու հարուստ արօտավայրեր, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, ուր խաղաղութիւն ու հանդարտութիւն էր տիրում, որովհետեւ նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակուել։
41 Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող մինեցիներին ու նրանց փոխարէն բնակուեցին մինչեւ այսօր, որովհետեւ իրենց հօտերի համար այնտեղ արօտավայրեր էին գտել։
42 Նրանցից՝ Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնաց Սէիր լեռը, իսկ Յեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիէլը դարձան նրանց իշխանները։
43 Նրանք կոտորեցին Ամաղէկից այստեղ հաստատուած վերապրածներին եւ այստեղ բնակուեցին մինչեւ այսօր։