ՆԷԵՄԻ. Chapter 11

1 Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղէմում ու վիճակ գցեցին, որ տասից մէկը, ում էլ ընկնի վիճակը, մնայ սուրբ քաղաք Երուսաղէմում, իսկ մնացեալ իննը գնան միւս քաղաքները։
2 Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, ում վիճակուեց մնալ Երուսաղէմում։
3 Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղեւտացիները, նաթանացիները եւ Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակուեցին Երուսաղէմում։
4 Ովքեր մնացին Երուսաղէմում, Յուդայի ազգից եւ Բենիամինի ազգից էին։ Յուդայի որդիներից սրանք են. Օզիայի որդի Աթեէն, Զաքարիայի որդին, Սամարիայի որդին, Սափատիայի որդին, Մանէելի որդին։
5 Փարէսի ու Մալասիայի որդիներից՝ Բարուքի որդին, Ալազի որդին, Օզիայի որդին, Ադիայի որդին, Յովարիբի որդին, Զաքարիայի որդին, Ելոնի որդին։
6 Փարէսի բոլոր որդիները, որոնք մնացին Երուսաղէմում, չորս հարիւր վաթսունութ զօրաւոր այրեր էին։
7 Սրանք են Բենիամինի որդիները. Մեսելոմի որդի Սելոնը, Յովադի որդին, Փադայի որդին, Կոլիի որդին, Մաասայի որդին, Աթիէլի որդին, Յեսուի որդին։
8 Ապա՝ Դեբէին, Սելէին. բոլորը՝ ինը հարիւր քառասունութ մարդ։
9 Զեքրիի որդի Յովէսը առաջնորդ եւ վերակացու էր նրանց վրայ, իսկ Ասանի որդի Յուդան քաղաքի երկրորդն էր։
10 Քահանաներից սրանք են. Յովարիբի որդի Ագդիդը, Իաքինը,
11 Սարիան, Ելքիայի որդին, Մեսուլամի որդին, Սադոկի որդին, Մարաւոթի որդին եւ Ետոբի որդին։ Սրանց տները Տիրոջ տաճարի մօտ էին։
12 Սրանց եղբայրներն էին, որ անում էին Տիրոջ Տան սպասաւորութեան գործը. բոլորը՝ ութ հարիւր քսաներկու մարդ։ Նաեւ՝ Ամասիայի որդի Փալայիայի որդի Երոմի որդի Ադային, Զաքարիայի որդին, Փասէուրի որդին, Մելքիայի որդին
13 եւ նրանց եղբայրները՝ տոհմերի իշխանները, բոլորը՝ երկու հարիւր քառասուներկու մարդ։ Նաեւ՝ Եզրիէլի որդի Ամասիան
14 եւ ամէն ինչով զօրաւոր նրա եղբայրները քսանութ հոգի էին։ Նրանց առաջնորդն ու վերակացուն էր Զեքրիէլը, որ մեծ իշխաններից էր։
15 Ղեւտացիներից՝ Ասուբի որդի Սամէիան եւ Եզրոմի որդին։
16 Մաթանացիներից՝ Միքայի որդին, Յորէբի որդին եւ Սամուի որդիները՝ երկու հարիւր եօթանասունչորս մարդ։
17 Դռնապաններից՝ Ակուբը, Տելամին եւ նրա եղբայրները՝ հարիւր եօթանասուներկու մարդ։
18 Ղեւտացիների առաջնորդներն ու վերակացուները, որոնք մնացին Երուսաղէմում, սրանք են. Բանիի որդի Ազան, Ասաբիայի որդին, Մատթանի որդին եւ Միքայի որդին, որոնք Ասափի որդիներից էին։ Սրանք երգիչներ էին եւ մնացին Տիրոջ Տան մօտ,
19 որովհետեւ թագաւորը հրաման էր տուել նրանց այնտեղ լինել եւ անխափան սպասաւորել։
20 Իսկ Մեսիզաբիւլի որդի Փաթաւան, որը Յուդայի որդի Զարեհի որդիներից էր եւ թագաւորի մօտ ամէն ինչում վստահուած պաշտօնեայ,
21 բնակւում էր իր ագարակում։ Յուդայի որդիներից, որոնք հաստատուեցին Կարիաթարբայում, Յեսուն եւ Բերսաբէէն էին։ Իսկ միւսները բնակւում էին Լաքիսում
22 եւ իրենց ագարակներն ունէին Բերսաբէէի շրջակայքում։
23 Բենիամինի որդիները հաստատուեցին Գաբայից մինչեւ Մաքմաս։
24 Ղեւտացիների բաժինը Յուդայի եւ Բենիամինի գաւառներում էր։