ԶԱՔԱՐԻԱ. Chapter 14

1 Ահա գալիս է Տիրոջ օրը,եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ։
2 Պիտի հաւաքուեն բոլոր ազգերըԵրուսաղէմի դէմ պատերազմելու համար, քաղաքը պիտի գրաւուի,տները պիտի կողոպտուեն,եւ կանայք՝ պղծուեն.քաղաքի կէսը գերութեան պիտի տարուի,բայց իմ ժողովրդի մի մասը պիտի մնայ այնտեղ եւ չի բնաջնջուելու։
3 Տէրը պիտի ելնի ու պատերազմի այդ բոլոր ազգերի դէմ, պիտի պատերազմի, ինչպէս իր համար ճակատամարտի օրը։
4 Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենեաց լերան վրայ՝Երուսաղէմի դիմաց, արեւելեան կողմը.Ձիթենեաց լեռը պիտի պատռուի, նրա մի կէսը՝ դէպի արեւելք, նրա միւս կէսը՝ դէպի ծով.նրանց միջեւ շատ մեծ վիհ պիտի լինի,եւ լերան մի կէսը պիտի սահի դէպի հիւսիս, միւս կէսը՝ դէպի հարաւ։
5 Պիտի լցուի իմ լեռների ձորը,եւ լեռների այդ ձորը պիտի տարածուի մինչեւ Ասայէլ ու կցուի նրան,պիտի լցուի այնպէս, ինչպէս լցուեց երկրաշարժից՝ Յուդայի երկրի արքայ Օզիայի օրերին։Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը,եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ։
6 Այն օրը լոյս չի լինելու,այլ լինելու է ցուրտ ու պարզ օր։
7 Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր,այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան։
8 Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում,նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը,նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն։
9 Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միա՛կը պիտի լինի,եւ նրա անունը պիտի լինի միա՛կը։
10 Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը,Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը,մինչեւ Անկիւնների դուռը,Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները։
11 Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ,այլեւս նզովք չի լինելու,եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի։
12 Ահա սրանք են այն հարուածները, որ Տէրը հասցնելու է բոլոր ազգերին,որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ.նրանց մարմինները պիտի հալուեն իրենց ոտքերի վրայ կանգնած ժամանակ,նրանց աչքերը թարախի պէս պիտի ծորեն իրենց ակնակապիճների մէջ,եւ նրանց լեզուները պիտի նեխեն իրենց բերաններում։
13 Այն օրը նրանց համար մեծ ահ պիտի լինի Տիրոջից,ամէն մէկը ձեռքը պիտի գցի ընկերոջ ձեռքին,ընկերը իր ձեռքը պիտի բարձրացնի իր ընկերոջ վրայ։
14 Յուդայի երկիրը եւս պիտի պատերազմի Երուսաղէմի դէմ,պիտի կողոպտուի շրջակայ բոլոր ազգերի հարստութիւնը՝ոսկին ու արծաթը եւ մեծ թուով հանդերձանք։
15 Այդպէս է լինելու նաեւ այն հարուածը, որով Տէրը հարուածելու է թէ՛ ձիերին ու ջորիներին, թէ՛ միւս բոլոր անասուններին,որոնք կը լինեն նրանց բանակների մէջ։
16 Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինենԵրուսաղէմի դէմ պատերազմած ազգերից,ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու։
17 Եւ եթէ լինի այնպէս,որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը,ապա նա եւս պիտի գնայ։
18 Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ,ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը,որը պիտի հասնի բոլոր այն ազգերին,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։
19 Սա՛ պիտի լինի եգիպտացիների պատիժըեւ պարտքն այն բոլոր ազգերի,որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։
20 Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի՝Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը։Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը,
21 եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայնուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը։Բոլոր նրանք, ովքեր զոհ կը բերեն ընծայելու,պիտի վերցնեն այդ կաթսաներից՝դրանց մէջ միսը եփելու համար.եւ այն օրը, Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի։