ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 15

1 Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել.
2 այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի.
3 քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ ընկան։
4 Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք։
5 Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի,
6 որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
7 Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծու։
8 Ասեմ նաեւ, թէ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծու ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը։
9 Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար. ինչպէս գրուած էլ է.
10 Եւ դարձեալ ասում է, թէ՝
11 Եւ դարձեալ թէ՝
12 Եւ դարձեալ Եսային ասում է.
13 Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք։
14 Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզուած եմ ձեր մասին, որ դուք էլ լի էք բարութեամբ, լի էք կատարեալ գիտութեամբ, կարող էք եւ միմեանց խրատել.
15 բայց աւելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատէ, իբրեւ յիշեցում ձեզ, այն շնորհի համար, որ տրուած է ինձ Աստծուց։
16 Ես հեթանոսների մէջ Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծու Աւետարանը, որպէսզի հեթանոսները ընդունելի ընծայ լինեն Աստծուն՝ նուիրագործուած Սուրբ Հոգով։
17 Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած.
18 քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որը արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ գործերով,
19 նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ. այնպէս որ Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչեւ լիւրիկացիների կողմերը՝ ես լրիւ տարածեցի Քրիստոսի Աւետարանը.
20 այսպէս՝ ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած, որպէսզի չլինի թէ կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրայ, այլ՝ ինչպէս որ գրուած է.
21 Ահա թէ ինչու շատ անգամ արգելուեց ինձ գալ ձեզ մօտ։
22 Բայց այժմ ինձ համար այլեւս տեղ չկայ քարոզելու այս կողմերում. եւ բազում տարիներից ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մօտ գալու.
23 երբ անցնեմ Իսպանիա, յոյս ունեմ, անցնելիս, ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրուել այնտեղ, եթէ, նախքան այդ, փոքրիշատէ ձեզանով կշտանամ։
24 Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին,
25 քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են Երուսաղէմում։
26 Հաճելի թուաց, քանզի պարտական իսկ են նրանց. որովհետեւ, եթէ հեթանոսները նրանց հոգեւոր բարիքներին հաղորդակից եղան, պարտաւոր են նաեւ մարմնաւոր կարիքներին մասնակից լինել։
27 Արդ, այս բանը կատարելով եւ հաւաքուած արդիւնքը յանձնելով նրանց, ձեր մօտով կ՚անցնեմ Իսպանիա։
28 Այս գիտեմ, որ, երբ ձեզ մօտ գամ, Քրիստոսի Աւետարանի օրհնութեան լիութեամբ կը գամ։
29 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ,
30 որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի սրբերին.
31 այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ։
32 Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամէն։