Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 2

1 Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա,
2 Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։
3 Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան։ Յուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստուած սպանեց նրան։
4 Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային։
5 Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին։ Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ։
6 Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի։
7 Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։
8 Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին
9 Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը։
10 Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին։
11 Նաասոնը ծնեց Սաղմանին.
12 Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին։
13 Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային,
14 չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին։
15 Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան։
16 Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ։
17 Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին։
18 Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը։
19 Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա։ Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց Օրին։
20 Օրը ծնեց Օրիին։ Օրին ծնեց Բեսելիէլին։
21 Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։
22 Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին։ Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր։
23 Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։
24 Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը։
25 Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը։
26 Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա։
27 Սա Ունոմի մայրն էր։ Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը։
28 Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային։
29 Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին։
30 Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը։
31 Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր։ Ափփեմի որդին Յեսսին էր։
32 Յեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Աղային։ Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը։
33 Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու։ Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան։
34 Սրանք Յերեմիէլի որդիներն են։ Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն էր Յոքաղ։
35 Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին։
36 Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին.
37 Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին.
38 Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային.
39 Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին.
40 Սաղղումը ծնեց Յեքոնիասին.
41 Յեքոնիասը ծնեց Եղիսամային։
42 Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն էր։
43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա։
44 Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը։
45 Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը։
46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին։
47 Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը։
48 Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային։
49 Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։
50 Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը, այն է՝
51 Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին
52 Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը։
53 Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները։
54 Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային։
55 Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները։ Սրանք են Հռեքաբի տան հայր Եմաթից առաջացած տները։