Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 25

1 Դաւիթ արքան եւ զօրքի հրամանատարները ծառայութեան համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տաւիղների, քնարների ու ծնծղաների նուագակցութեամբ։ Եւ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտօնի հետեւեալներն էին.
2 Ասափի որդիները՝ Զակքուր, Յովսէփ, Նաթանիաս եւ Յեսիէլ։ Ասափի որդիները գործում էին թագաւորի հրահանգով։
3 Իդիթումի որդիները՝ Գոդողիաս, Սուրի, Յէիմ, Սեմէի, Ասաբիաս եւ Մատթանիաս։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նուագակցութեամբ գոհութիւն եւ փառաբանութիւն էին մատուցում Տիրոջը։
4 Եմանի որդիներն էին՝ Բոկքիաս, Մատթանիաս, Օզիէլ, Սոբայէլ, Յերիմոթ, Անանիաս, Անան, Ելէաթան,Գեթողաթի, Հռեմոթի, Եզեր, Սեբանատան, Մելամոթ, Յոթիրի եւ Մազիոթ։
5 Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որոնք Աստծու խօսքերով ու փող հնչեցնելով փառաբանում էին արքային։ Աստուած Եմանին տուեց տասնհինգ որդի եւ երեք դուստր։
6 Արքայի, Ասափի, Իդիթումի եւ Եմանի մօտ, Տիրոջ տանը նրանք բոլորն իրենց հօր հետ օրհներգեր էին երգում ծնծղաների, տաւիղների ու քնարների նուագակցութեամբ։
7 Տիրոջ երգերը սովորելու ընդունակ այս շնորհալի մարդիկ իրենց եղբայրներով հանդերձ երկու հարիւր ութսունութ հոգի էին։
8 Ամենօրեայ սպասաւորութեան համար վիճակ հանեցին թէ՛ փոքրն ու մեծը, թէ՛ փորձառու երգիչը եւ թէ՛ սկսնակը։
9 Առաջինն սպասարկելու վիճակն ընկաւ Ասափին, նրա որդիներին ու եղբայրներին. առաջինը՝ Յովսէփին, երկրորդը՝ Գոդողիային, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
10 երրորդը՝ Զակքուրին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
11 չորրորդը՝ Եզրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
12 հինգերորդը՝ Նաթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
13 վեցերորդը՝ Բոկիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
14 եօթներորդը՝ Յեսուէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
15 ութերորդը՝ Իսիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
16 իններորդը՝ Մատթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
17 տասներորդը՝ Սեմէիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
18 տասնմէկերորդը՝ Եզրիէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
19 տասներկուերորդը՝ Ասաբիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
20 տասներեքերորդը՝ Սուբայէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
21 տասնչորսերորդը՝ Մատաթիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
22 տասնհինգերորդը՝ Յերիմոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
23 տասնվեցերորդը՝ Անանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
24 տասնեօթներորդը՝ Եզբակատանին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
25 տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
26 տասնիններորդը՝ Մելեթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
27 քսաներորդը՝ Ալիաթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
28 քսանմէկերորդը՝ Յեթիրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
29 քսաներկուերորդը՝ Գեդդելթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
30 քսաներեքերորդը՝ Մազիոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,
31 քսանչորսերորդը՝ Ռոմեթիեզերին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի։