Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 6

1 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։
2 Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։
3 Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսէս եւ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նաբադ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
4 Եղիազարը ծնեց Փենէէսին, Փենէէսը ծնեց Աբեսսուին,
5 Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Օզիային,
6 Օզիան ծնեց Արէասին, Արէասը ծնեց Մարէոթին,
7 Մարէոթը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին,
8 Աքիտոբը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքիմաասին,
9 Աքիմաասը ծնեց Ազարիասին, Ազարիասը ծնեց Յոնասին,
10 Յոնասը ծնեց Ազարիասին։
11 Սա քահանայ էր Աստծու այն տանը, որ Երուսաղէմում շինել էր Սողոմոնը։
12 Ազարիասը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, Աքիտոբը ծնեց Սադոկին,
13 Սադոկը ծնեց Սելլումին, Սելլումը ծնեց Քեղկիասին, Քեղկիասը ծնեց Ազարիասին,
14 Ազարիասը ծնեց Սարէասին, Սարէասը ծնեց Յոսեդեկին։
15 Յոսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքը գերի ընկաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի հետ։
16 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։ Գերսոնի որդիների անուններն են Ղոբենի եւ Սեմէի։
17 Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։
18 Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի։
19 Սրանք Ղեւիի տոհմերն են ըստ ընտանիքների։
20 Գերսոնի որդի Ղոբենիից սերուեցին սրա որդի Յեթթին,
21 սրա որդի Յովաքը, սրա որդի Աբդիուն, սրա որդի Զարան, սրա որդի Յաթրին։
22 Կահաթի որդիները՝ Սահառ, սրա որդի Կորխ, սրա որդի Ասիր,
23 սրա որդի Եղկանա, սրա որդի Աբիսափ, սրա որդի Ասիր, սրա որդի Օզիաս,
24 սրա որդի Աթ, սրա որդի Ուրիէլ, սրա որդի Սաւուղ։
25 Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմոթ,
26 սրա որդի Եղկանա, սրա որդի Սուփի, սրա որդի Կանաթ,
27 սրա որդի Եղիաթ, սրա որդի Յերոամ, սրա որդի Եղկանա։
28 Սամուէլի որդիները. նրա անդրանիկը՝ Յովէլ, երկրորդը՝ Աբիա։
29 Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար,
30 սրա որդի Ղոբենի, սրա որդի Սեմէի, սրա որդի Օզա, սրա որդի Սամաա, սրա որդի Անգիա, սրա որդի Ասիա։
31 Սրանք են նրանք, որոնց Դաւիթը կարգեց Աստծու տան երգիչների վրայ, երբ ուխտի տապանակը հաստատուեց այնտեղ։
32 Նրանք վկայութեան խորանի առջեւ երգեցողութեան իրենց պաշտօնը կատարեցին, մինչեւ որ Սողոմոնը Երուսաղէմում շինեց Տիրոջ տունը։ Նրանք սպասաւորութիւն կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։
33 Ահա Կահաթի ցեղից սպասաւորութեան կոչուածներն ու նրանց որդիները. Սամուէլի թոռ Էմանը՝ Կահաթի սերնդից սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Յովէլի, եւ սա՝ Սամուէլի,
34 սա՝ Եղկանայի, սա՝ Յերեմիէլի, սա՝ Ելիեղի, սա՝ Թոկիի,
35 սա՝ Սուփիի, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամասիի,
36 սա՝ Եղկանայի, սա՝ Յովէլի, սա Ազարիայի, սա՝ Սափանի,
37 սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Բիասափի, սա՝ Կորխի,
38 սա՝ Յեսարի, սա՝ Կահաթի, սա՝ Ղեւիի, սա՝ Իսրայէլի։
39 Նրա եղբայրն էր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, եւ սա՝ Սամաայի,
40 սա՝ Միքայէլի, սա՝ Բաասիայի, սա՝ Միքիայի,
41 սա՝ Աթանիի, սա՝ Ազարիայի, սա՝ Յադիայի,
42 սա՝ Ուրիի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմէիի,
43 սա՝ Յեթթիի, սա՝ Գերսոնի, եւ սա՝ Ղեւիի։
44 Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսանի, եւ սա՝ որդին Աբդիի, սա՝ Մաղոտի,
45 սա՝ Ասեբիի, սա՝ Ամեսսիի, սա՝ Քեղկիի,
46 սա՝ Ամասիայի, սա՝ Բաանի, սա՝ Սեմերի,
47 սա՝ Ամոողի, սա՝ Մուսիի, սա՝ Մերարիի, եւ սա՝ Ղեւիի։
48 Եւ նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմատների, ղեւտացիներ էին, որոնք նշանակուած էին Աստծու տան խորանին սպասաւորութիւն կատարելու համար։
49 Ահարոնը եւ իր որդիները ողջակէզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին խունկ ծխելով՝ կատարում էին սրբութիւնների սրբութեան բոլոր գործերը Իսրայէլի քաւութեան համար, ճիշտ այնպէս, ինչպէս պատուիրել էր Աստծու ծառայ Մովսէսը։
50 Սրանք են Ահարոնի որդիները. Եղիազար, սրա որդին՝ Փենէէս,
51 սրա որդին՝ Աբիսու, սրա որդին՝ Բոկա, սրա որդին՝ Օզիա, սրա որդին՝ Զարա,
52 սրա որդին՝ Մերաոթ, սրա որդին՝ Ամարիաթ, սրա որդին՝ Աքիտոբ, սրա որդին՝ Սադոկ,
53 սրա որդին՝ Աքիմաս։
54 Կահաթի տոհմից սերուած Ահարոնի որդիները գիւղերում ու աւաններում բնակավայրեր ունեցան, որովհետեւ դրանք էին նրանց բաժին ընկել։
55 Նրանց տուեցին Յուդայի երկրում գտնուող Քեբրոնն իր շրջակայ արուարձաններով,
56 իսկ քաղաքի դաշտերն ու գիւղերը տուեցին Յեփոնէի որդի Քաղեբին։
57 Ահարոնի որդիներին տուեցին ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան իրենց արօտավայրերով, Եղոնը իր արօտավայրերով, Եսթամովը իր արօտավայրերով,
58 Յեսթերը իր արօտավայրերով, Դաբիրը իր արօտավայրերով,
59 Ասանը իր արօտավայրերով, Բեթսամիւսը իր արօտավայրերով եւ Բեթերը իր արօտավայրերով։
60 Բենիամինի ցեղին տուեցին Գաբէէն իր արօտավայրերով, Գաղեմէթը իր արօտավայրերով, Ղաբեէն իր արօտավայրերով, Անաթոթը իր արօտավայրերով, Անքոսը իր արօտավայրերով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիւը տասնչորս է։
61 Մանասէի կէս ցեղից սերուած Կահաթի որդիներին՝ այս տոհմի մնացած անդամներին, վիճակահանութեամբ տասը քաղաք տրուեց,
62 իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանում բնակուող Մանասէի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներեք քաղաք։
63 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներկու քաղաք։
64 Այսպիսով իսրայէլացիները ղեւտացիներին տուեցին այս քաղաքներն իրենց շրջակայ արօտավայրերով։
65 Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից ու Բենիամինի որդիների ցեղից վիճակահանութեամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ անուններով են նշուած։
66 Կահաթի որդիների տոհմերին տուեցին Եփրեմի ցեղի սահմաններում գտնուող քաղաքներ.
67 նրանց տուեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լերան վրայ գտնուող Սիւքէմն իր արօտավայրերով, Գազերը իր արօտավայրերով,
68 Յեկնամը իր արօտավայրերով, Բեթորոնը իր արօտավայրերով,
69 Ելոթը իր արօտավայրերով եւ Գեթրեմոնը իր արօտավայրերով։
70 Մանասէի կէս ցեղից Եները իր արօտավայրերով, Իբղաաման իր արօտավայրերով տրուեցին Կահաթի որդիների տոհմի մնացած անդամներին։
71 Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասէի կէս ցեղից տրուեցին Բասանի Գողոն բնակավայրը իր շրջակայ արօտավայրերով եւ Հռոմոթը իր արօտավայրերով։
72 Իսաքարի ցեղից տուեցին Կեթէսը իր արօտավայրերով, Կադիրը իր արօտավայրերով,
73 Ամոսը իր արօտավայրերով եւ Անամը իր արօտավայրերով։
74 Ասերի ցեղից տուեցին Մասաղը իր արօտավայրերով, Աւդոնը իր արօտավայրերով,
75 Յակակը իր արօտավայրերով եւ Հռոթը իր արօտավայրերով։
76 Նեփթաղիմի ցեղից տուեցին Գալիլիայում գտնուող Կեդէսը իր արօտավայրերով, Քամովը իր արօտավայրերով եւ Կարիաթարիմը իր արօտավայրերով։
77 Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տուեցին Յեկոմանը իր արօտավայրերով, Կադէսը իր արօտավայրերով, Հռեմոնը իր արօտավայրերով, Բաթորը իր արօտավայրերով,
78 նաեւ Երիքովում, Յորդանան գետի եզերքին, Յորդանան գետից արեւմուտք գտնուող մասը, Ռուբէնի ցեղից տուեցին անապատում գտնուող Բոսորը իր արօտավայրերով, Յասան իր արօտավայրերով,
79 Կադեթոթը իր արօտավայրերով եւ Մոփասաթը իր արօտավայրերով։
80 Գադի ցեղից տուեցին Գաղաադում գտնուող Ռամոթը իր արօտավայրերով, Մանայեմը իր արօտավայրերով,
81 Յեսեբոնը իր արօտավայրերով եւ Յազերը իր արօտավայրերով։