Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 7

1 Սրանք են Իսաքարի որդիները. Թողա, Փուա, Յասուբ եւ Սամրամ՝ ընդամէնը չորս հոգի։
2 Թողայի որդիները՝ Օզի, Հռափայիաս, Յերիէլ, Յեմու, Յեբամ եւ Սամուէլ, որոնք իրենց տոհմատների իշխաններն էին։ Թուղն ու Անանը իրենց տոհմի մէջ քաջազուններ էին։ Նրանց գունդը Դաւթի օրօք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարիւր հոգուց։
3 Օզիի որդին էր Յեզեբիասը, Յեզեբիասի որդիները՝ Միքայէլ, Աբդիաս, Յովէլ եւ Յիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։
4 Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց տոհմատների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զօրաւոր մարդիկ, որովհետեւ նրանց կանայք ու որդիները բազմացել էին։
5 Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր տոհմերի մէջ քաջազուններ էին։ Նրանց ընդհանուր թիւը կազմում էր ութսունեօթը հազար հոգի։
6 Բենիամինի որդիները՝ Բաղէէ, Բոքոր, Ադիէլ՝ ընդամէնը երեք հոգի։
7 Սրանք են Բաղէէի որդիները. Ասեբոն, Օզի, Օզիէլ, Երեմոթ, Ուրի՝ ընդամէնը հինգ հոգի, որոնք իրենց տոհմատների քաջազուն իշխաններն էին։ Նրանց թիւը քսաներկու հազար երեսունչորս էր։
8 Բոքորի որդիները՝ Զամարիաս, Յովաս, Ելիեզեր, Ելիոլէ, Նաւ, Ամարիա, Երիմոթ, Աբիու, Անաթոթ եւ Ելմեթեմ.
9 սրանք բոլորը Բոքորի որդիներն էին, իրենց տոհմերի քաջազուն իշխանները, եւ նրանց թիւը քսան հազար երկու հարիւր էր։
10 Աբդիէլի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Յէոս, Բենիամին, Աւոդ, Քանաան, Եդան, Թարսիս եւ Աքիսաար։
11 Սրանք բոլորը Աբդիէլի որդիներն էին, իրենց տոհմի քաջազուն իշխանները, որոնք քաջութեամբ պատերազմի էին ելնում, եւ որոնց թիւը տասնեօթը հազար երկու հարիւր էր։
12 Նաեւ Սափիմ ու Աբիմ։ Սորայի որդին էր Սոբուն, սրա որդին՝ Յաթերը։
13 Նեփթաղիմի որդիները՝ Յասիէլ, Գոնի, Սահառ, Սելլում։ Նեփթաղիմի մայրը Բալլան էր։
14 Մանասէի որդին էր Եսրիէլը, որին ծնել էր Մանասէի ասորի հարճը, եւ որը ծնել էր նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։
15 Մաքիրը կին գտաւ Յափինի, նաեւ Սեփոնի համար։ Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա։ Մաքիրը երկրորդ որդի ունեցաւ, որի անունն էր Սափաադ։ Սափաադը ծնեց միայն դուստրեր։
16 Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց եւ անունը դրեց Փարէս։
17 Սրա եղբօր անունն էր Սորոմ, իսկ սրա որդու անունը՝ Ուղամա։ Ուղամայի որդին էր Բադիմը։
18 Սրանք են Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները։ Նրա քոյր Մալէքէթը ծնեց Էսուդին, Աբիեզերին եւ Մոողային։
19 Սեմիրի որդիներն էին Այինը, Սիւքէմը, Ղակէիան եւ Անիամը։
20 Եփրեմի որդին՝ Մեսթաղա, սրա որդին՝ Բարադ, սրա որդին՝ Թաաթ, սրա որդին՝ Եղիադ, սրա որդին՝ Նոմեէ, սրա որդին՝ Զարեդ,
21 սրա որդին՝ Սոթէլ, սրա որդին՝ Եզեր, սրա որդին՝ Եղէադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնուած գեթացիները, քանզի սրանք եկել էին իրենց անասունները խլելու։
22 Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Եկան նրա եղբայրները նրան մխիթարելու։
23 Նա պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, քանզի ասում էր, թէ՝ Չար ժամանակ ծնուեց իմ տանը։
24 Եփրեմի դուստրն էր Սառան։ Սառան մնացած իր մարդկանց հետ շինեց ներքին եւ վերին Բեթորոնը։
25 Օզանի որդին էր Սէէրան,
26 սրա որդիները՝ Հռափայէ եւ Հռասէթ, սրա որդին՝ Թաղէ, սրա որդին՝ Զոոդա, սրա որդին՝ Թաան,
27 սրա որդին՝ Ամիուդ, սրա որդին՝ Եղիսամա,
28 սրա որդին՝ Նուն, եւ սրա որդին՝ Յեսու։ Նրանց կալուածքներն ու բնակավայրը Բեթէլում էին, Բեթէլի գիւղերը արեւելեան մասում էին գտնւում։ Դրանք են. Գազերն իր գիւղերով, Սիւքէմն իր գիւղերով մինչեւ Գազա ու դրա գիւղերը,
29 մինչեւ Մանասէի որդիների սահմանները, Բեթսանն իր գիւղերով, Թանաքն իր գիւղերով, Գաղաադն իր գիւղերով, Մակեդդոն իր գիւղերով եւ Դորն իր գիւղերով։ Այնտեղ բնակուեցին Իսրայէլի որդի Յովսէփի որդիները։
30 Ասերի որդիները՝ Յեսնա, Յասուր, Յեսովա, Յեսու, Աբարիա եւ նրանց քոյր Սարա։
31 Աբարիայի որդիները՝ Քաբեր եւ Մելքիէլ. սա Զեբեթի հայրն է։
32 Քաբերը ծնեց Յափաղէտին, Սոմերին, Քոթամին եւ սրանց քոյր Սողամին։
33 Յափաղէտի որդիները՝ Թեսեքի, Բամայէլ եւ Ասիթ։ Սրանք էին Յափաղէտի որդիները։
34 Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբդա, Արամ։
35 Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Յամանա, Սեղէս եւ Ամաաղ։
36 Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա,
37 Բասար, Օդ, Սեմա, Սաղիսա, Յեթեր եւ Բեէրա։
38 Յեթերի որդիները՝ Յափինա, Փասփա եւ Արա։
39 Օղի որդիները՝ Օրեք, Անիէլ եւ Հռայիէլ։
40 Սրանք բոլորը Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջազուններ, իշխաններ եւ առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիւը քսանվեց հազար էր։