Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 8

1 Բենիամինը առաջինը ծնեց Բաղէին, երկրորդը՝ Ասբէղին, երրորդը՝ Արային, չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային։
2 Բաղէի որդիներն էին
3 Արեդը, Գերան, Աբիուդը,
4 Աբիսուէն, Նեէմանը, Գերան,
5 Սոփանը, Քիրամը եւ Սովիմը։
6 Սրանք են Օդի որդիները, եւ սրանք են տոհմերի իշխանները, որ բնակւում էին Գաբայում եւ գերեվարուեցին դէպի Մանաքաթ։
7 Նաեւ՝ Նեէման, Աքիան եւ Գերան՝ նոյն ինքը Եգղամը, որը ծնեց Օզային ու Աքիադին։
8 Եւ Գաարիմը նրան տեղ հասցնելուց յետոյ ծնեց Մովամին, Օսիմին ու Բաարային։
9 Նրա կին Ադան ծնեց Յոբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին,
10 Յէուսին, Սեբիային եւ Մարմային։
11 Սրանք Յոսիմից սերուած տոհմերի իշխաններն են։ Մեսիմը ծնեց Աքիտոբին եւ Աղփաղային։
12 Աղփաղայի որդիները՝ Օւէտ, Միսայէլ, Սեմեր (որ կառուցեց Օնողն ու Ղոդը եւ նրա գիւղերը), Բարիգա ու Սամա։
13 Սրանք են Եղամում բնակուող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։
14 Նրանց եղբայրները՝ Մոսէք, Յարիմաթ,
15 Աղաբադիա, Արոդ, Յադեր,
16 Միքայէլ, Յեսփաք, Յովաքա եւ Յեզիաս։ Բարիադայի որդիներն են
17 Զաբդաիան, Մոքողամը, Ազակին, Աբարը,
18 Յեսամարին, Եսիեղան եւ Յոբաբը։ Եղփաղի որդիներն են
19 Յաքիմը, Զէքրին, Զաբդին,
20 Եղիոնէն, Սաղթին, Ելիէլը,
21 Աղաիան, Բերիգան, Բարեան եւ Սամարիամը։ Ամարիայի որդիներն են
22 Յեսփանը, Օբեդը, Ելիէլը,
23 Աբդոնը, Մեքրին, Անանը,
24 Անանիան, Ամբրին, Աեղամը, Անաթոթիան,
25 Աթինը, Յեփադիան եւ Փանուէլը։ Սոսեկի որդիներն են
26 Սամերիան, Սարայիան, Գոթողիասը,
27 Արասիասը, Հեղիասը, Զէքրին եւ Երոմի որդիները։
28 Սրանք տոհմերի իշխաններն են, Երուսաղէմում բնակուող իրենց սերնդի առաջնորդները։
29 Գաբաւոնի հայրը բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։
30 Նրա որդիները՝ անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Յեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նաբադ
31 եւ Գեդուր. սրա եղբայրներն էին Զաքուրն ու Մաղողոթը, որը ծնել էր Սամաային։
32 Սրանք բնակուեցին Երուսաղէմում, իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։
33 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին եւ Իսմայէլին։
34 Յովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։
35 Միքայի որդիներն են Փիդոնը, Մաղոքը, Թարէն եւ Քաազը։
36 Քաազը ծնեց Յովիդային. Յովիդան ծնեց Գաղեմաթին, Ազոթին, Զամարիային։
37 Զամարիան ծնեց Մեսսային. Մեսսան ծնեց Բաանային։
38 Սրա որդին է Հռափեան, սրա որդին՝ Եղէասը, սրա որդին՝ Եսէլը։ Եսէլը վեց որդի ունէր, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Բոքերու, Իսմայէլ, Սարաիաս, Արդիաս, Անան։
39 Սրանք բոլորը Եսէլի որդիներն էին։ Նրա եղբայր Եսեղկանի որդիները՝ անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Աւաս, երրորդը՝ Եղիփաղէտ։
40 Եղկամի որդիները քաջազուն, աղեղնաւոր մարդիկ էին, որոնք բազմացրին իրենց որդիներին ու որդիների որդիներին։ Նրանց թիւը հասաւ հարիւր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից ծնուեցին։