ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 12

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօթը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։
3 Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն։
4 Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ սրբարան չպիտի մտնի, մինչեւ լրանան նրա մաքրուելու օրերը։
5 Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։
6 Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ աղաւնի կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ։
7 Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կը մաքրուի իր արեան բխումից։ Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում։
8 Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ մէկը ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար։ Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կը համարուի մաքրուած։
9 ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ