ՅՈՎՆԱՆ. Chapter 3

1 Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց.
2 Ելի՛ր, գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տուեցի քեզ։
3 Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան։ Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ։
4 Յովնանն սկսեց մուտք գործել քաղաք։ Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի։
5 Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան։
6 Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին։ Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ։
7 Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հօտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն։
8 Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին.
9 Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք։
10 Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թէ կ՚անի նրանց. եւ չարեց։