ՅՈԲ. Chapter 25

1 Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2 Արդ, մի՞թէ առասպել է, որ երկիւղում են նրանից, ով բարձունքներում ամէն ինչ անում է։
3 Ոչ ոք թող չկարծի, թէ նրա գնդերը կը յապաղեն պատժել. ո՞ւմ վրայ չի իջնի նրա որոգայթը։
4 Մահկանացուն ինչպէ՞ս արդար կը լինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնուածներից ո՞վ կը մաքրի իր հոգին,
5 որովհետեւ եթէ լուսնին հրամայի Նա՝ չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն Նրա առաջ,
6 ուր մնաց մարդը, որ ապականուած է, եւ մարդու որդին, որ որդ է։