ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 13

1 Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ։
2 Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու։
3 Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք։
4 Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին։
5 Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ։
6 Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.
7 Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։
8 Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան։
9 Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան։
10 Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում.
11 քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ անասունների մարմինները այրւում էին բանակատեղիից դուրս։
12 Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարուեց դռնից դուրս։
13 Արդ, եկէ՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.
14 քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրայ, այլ փնտռում ենք գալիք քաղաքը։
15 Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը։
16 Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն։
17 Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
18 Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ։
19 Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ։
20 Եւ խաղաղութեան Աստուածը, որ
21 մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է,
22 ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
23 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ անսալ յորդորի այս խօսքերին, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ։
24 Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատուել է։ Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։
25 Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։
26 Շնո՜րհ ձեզ բոլորիդ։