ԱՆԳԷ. Chapter 1

1 Դարեհ արքայի երկրորդ տարում, վեցերորդ ամսուայ, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
2 Խօսի՛ր Յուդայի ազգից Սաղաթիէլի որդու՝ Զորոբաբէլի հետ, եւ մեծ քահանայ Յոսեդեկի որդու՝ Յեսուի հետ եւ ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այդ ժողովուրդն ասում է, թէ չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը։
3 Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
4 Միայն ձե՞զ համար է եկել գմբէթաւոր տներում ապրելու ժամանակը, մինչ իմ տունը աւերակ է։
5 Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. դարձրէ՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհները։
6 Շատ էիք վարում եւ քիչ էիք հաւաքում, ուտում էիք, բայց չէիք յագենում, խմում էիք, բայց յագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, եւ ով իր վարձն էր հաւաքում, ծակ տոպրակների մէջ էր հաւաքում։
7 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. դրէ՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհների վրայ։
8 Բարձրացէ՛ք լեռը, փա՛յտ կտրեցէք եւ շինեցէ՛ք տունը. ես հաճոյք կը զգամ նրանով եւ կը փառաւորուեմ, - ասում է Տէրը։
9 Շատին սպասեցիք, եւ քիչը եղաւ, եւ ինչ որ դուք տուն տարաք, ես դուրս թափեցի։ Այդ պատճառով այսպես է ասում Ամենակալ Տէրը. Քանի որ իմ տունը աւերակ է, եւ դուք շտապում էք իւրաքանչիւրդ իր տունը։
10 դրա համար երկինքը կը զլանայ քո անձրեւը, իսկ երկիրը չի տայ։
11 Ես սուր կը բերեմ երկրի վրայ, ցորենի ու գինու վրայ, իւղի ու երկրի բոլոր բոյսերի վրայ, մարդդկանց ու անասունների վրայ եւ նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրայ։
12 Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, եւ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացածները լսեցին իրենց Տէր Աստծու ձայնը եւ Անգէ մարգարէի պատգամները, ինչպես որ նրանց Տէր Աստուածը նրան ուղարկեց նրանց մօտ. եւ ժողովուրդը վախեցաւ Տիրոջից։
13 Եւ Տիրոջ պատգամաբեր Անգէն ասաց ժողովրդին. Տէրն ասում է, ես ձեզ հետ եմ։
14 Եւ Տէրն արթնացրեց Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլի ոգին, մեծ քահանայ Յոսեդեկի որդու՝ Յեսուի ոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. նրանք մտնում ու իրենց Ամենակալ Տէր Աստծու տան գործն էին անում։