ԵՍԹԵՐ. Chapter 12

1 Մուրթքէն մնաց ապարանքում թագաւորի երկու ներքինիների՝ թագաւորի պալատի պահապաններ Դաբիթի ու Թառայի հետ միասին։
2 Երբ Մուրթքէն իմացաւ ներքինիների միտքը եւ պարզեց նրանց սրտի ցանկութիւնը, թէ նրանք պատրաստուել են ձեռք բարձրացնել Արտաշէս թագաւորի վրայ, արքային զեկուցեց նրանց մտադրութիւնների մասին։
3 Թագաւորը հարցաքննեց երկու ներքինիներին, եւ նրանք ամէն ինչ խոստովանեցին նրան։
4 Թագաւորն այս դէպքերի մասին գրեց յիշատակարաններում. Մուրթքէն եւս գրեց այս դէպքի մասին։
5 Թագաւորը Մուրթքէին հրամայեց մեծ զգուշութեամբ առաւել եւս հոգատար լինել թագաւորի տան նկատմամբ եւ նրան պարգեւներ տուեց։ Ամադոթի որդի Բոկեցի Համանը, որը պատիւ ունէր արքայի առաջ, կամեցաւ ներքինիների համար չարչարել Մուրթքէին ու նրա ժողովրդին։