ԶԱՔԱՐԻԱ. Chapter 10

1 Անձրե՛ւ խնդրեցէք Տիրոջից ըստ ժամանակի՝բերքից առաջ եւ յետոյ։Տէրը, որ հրաշքներ է գործում,ձմռանը անձրեւ կը տայ նրանց,եւ ամէն հանդում խոտ կը լինի։
2 Այն բանի համար, որ կախարդները անտեղի բաներ էին բարբառում,գուշակները սուտ տեսիլքների ու սին երազների մասին էին խօսումեւ իզուր մխիթարում, դրա համար էլ, ահա, նրանք ցրուեցին հօտերի նման,չարաչար ցաւերի դիպան,եւ բժշկութիւն չկար նրանց համար։
3 Իմ բարկութիւնը բորբոքուեց հովիւների վրայ,եւ ես պիտի նայեմ գառներին։Տէրը՝ Ամենակալ Աստուածը, պիտի այցելի Յուդայի տան իր հօտին,պիտի պատրաստի նրան,ինչպէս իր գեղեցիկ երիվարին՝ պատերազմի համար։
4 Նրանով է ճանաչուելու ինքը,նրանով է յարդարելու իր ճամփան,նրանով է բարձրացնելու իր աղեղըեւ նրանով են ելնելու բոլոր նրանք,որ հալածելու են իրեն։
5 Նրանք պիտի լինեն այնպիսի պատերազմողներ,որոնք պատերազմում, ճակատամարտի մէջ, ոտնակոխ պիտի անեն թշնամիներին այնպէս,ինչպէս տրորում են ճանապարհի կաւը,որովհետեւ Տէրը նրանց հետ է։Թշնամու հեծեալները պիտի ամաչեն իրենց երիվարների վրայ։
6 Ես պիտի զօրացնեմ Յուդայի տունը,պիտի փրկեմ նաեւ Յովսէփի տունը,պիտի բնակեցնեմ նրանց,որովհետեւ ես սիրեցի նրանց.նրանք պիտի դառնան այնպիսին,կարծես ես նրանցից երես չեմ դարձրել.եւ որովհետեւ ես եմ նրանց Տէր Աստուածը,ես էլ պիտի լսեմ նրանց։
7 Եփրեմի տանը պիտի լինեն լաւ պատերազմողներ,նրանց սրտերը պիտի խնդան, ինչպէս գինուց,նրանց որդիները պիտի տեսնեն եւ ուրախ լինեն,նրանց սրտերը պիտի ցնծան Տիրոջ համար։
8 Ես լուր պիտի տամ նրանց,պիտի ընդունեմ նրանց,որովհետեւ պիտի փրկեմ նրանց,եւ նրանք պիտի բազմանան ինչպէս առաջ,երբ մեծաթիւ էին։
9 Ես սերմերի պէս նրանց պիտի ցրեմ ազգերի մէջ, եւ նրանք հեռաւոր վայրերում էլ պիտի յիշեն ինձ։Պիտի ապրեն իրենց որդիների հետեւ նրանց հետ էլ պիտի վերադառնան։
10 Ես նրանց պիտի վերադարձնեմ Եգիպտացիների երկրից,Ասորեստանից պիտի ընդունեմ նրանց,նրանց Գաղաադ եւ Լիբանան պիտի բերեմ,եւ ոչ մէկը չի պակասելու նրանցից։
11 Նրանք պիտի անցնեն նեղ ծովով,ծովի ալիքները պիտի զարկեն նրանց,պիտի ցամաքեն գետերի բոլոր խորքերը։Այն ժամանակ պիտի վերանայ ասորեստանցիների գոռոզութիւնը,եգիպտացիների իշխանութիւնը պիտի խորտակուի։
12 Իմ ժողովրդին ես պիտի զօրացնեմ յանուն իրենց Տէր Աստծու,եւ նրանք պիտի պարծենան նրա անունով, - ասում է Տէրը։