ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 10

1 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը եւ աղօթքը առ Աստուած՝ նրանց փրկութեան համար են.
2 քանզի վկայում եմ նրանց համար, թէ նախանձախնդրութիւն ունեն Աստծու հանդէպ, բայց՝ անգիտութեամբ.
3 որովհետեւ նրանք չգիտակցելով Աստծու արդարութիւնը եւ իրենց արդարութիւնը հաստատել ուզելով՝ Աստծու արդարութեանը չհնազանդուեցին։
4 Արարեւ, Քրիստոսն է օրէնքի վախճանը բոլոր հաւատացեալների արդարացման համար։
5 Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կ՚ապրի։
6 Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք։ Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար։
7 Կամ՝ Ո՞վ է իջնելու անդունդ։ Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից։
8 Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. Մօտ է խօսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում։ Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք.
9 որովհետեւ, եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, թէ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կը փրկուես.
10 քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով.
11 քանզի Գիրքն ասում է. Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու.
12 որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նո՛յն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան.
13 որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։
14 Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ՝ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ՝ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն.
15 կամ՝ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին։ Ինչպէս գրուած էլ է.
16 Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին։ Եսային աղաղակում է. Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը։
17 Ապա ուրեմն հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից։
18 Բայց ասում եմ. Միթէ չլսեցի՞ն, մանաւանդ որ նրանց ձայնը ամբողջ երկիրը բռնեց, եւ նրանց խօսքը հասաւ աշխարհի ծագերին։
19 Դարձեալ ասում եմ. Միթէ Իսրայէլը չհասկացա՞ւ։ Նախ՝ Մովսէսն ասում է.
20 Իսկ Եսային համարձակւում էլ է եւ ասում.
21 Իսկ Իսրայէլի մասին ասում է.