ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 4

1 Իսկ արդ, ի՞նչ կարող ենք ասել Աբրահամի՝ ըստ մարմնի մեր նախահօր մասին.
2 որովհետեւ, եթէ Աբրահամը գործերով էր արդարացուած, պարծենալու պատճառ ունէր, բայց ոչ Աստծու առաջ։
3 Իսկ ի՞նչ է ասում Գրուածքը.
4 Բայց ով գործ է անում, նրա վարձը որպէս շնորհ չի դիտւում, այլ՝ որպէս պարտք.
5 իսկ նա, ով գործ չի անում, բայց հաւատում է նրան, ով արդարացնում է մեղաւորին, այդպիսի մէկի հաւատը համարւում է որպէս արդարութիւն։
6 Այսպէս էլ Դաւիթը երանի է տալիս այն մարդուն, որին Աստուած արդար է համարում առանց նայելու նրա գործերին.
7 Արդ, այս երանութիւնը թլփատուածների՞նն է, թէ՞ նաեւ՝ չթլփատուածներինը. քանզի ասում ենք, թէ՝ Աբրահամի հաւատը որպէս արդարութիւն համարուեց։
8 Արդ, ինչպէ՞ս համարուեց. մինչեւ թլփատութի՞ւնը, թէ՞ թլփատութիւնից յետոյ։ Ոչ թէ թլփատութեան ժամանակ, այլ՝ անթլփատութեան։
9 Եւ նա ստացաւ թլփատութիւնը իբրեւ նշան, իբրեւ կնիք այն հաւատի արդարութեան, որ ունէր անթլփատութեան ժամանակ, որպէսզի նա հայր լինի բոլոր հաւատացեալներին, որ դեռեւս անթլփատ են՝ այդ իրենց եւս որպէս արդարութիւն համարուելու համար,
10 եւ լինի նաեւ հայր թլփատուածների ոչ միայն նրա համար, որ նրանք թլփատուած են, այլ նաեւ նրա համար, որ գնում են մեր հայր Աբրահամի՝ չթլփատուած ժամանակուայ հաւատի հետքերով։
11 Արդարեւ, Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղաւ ոչ թէ օրէնքի, այլ՝ հաւատի արդարութեան միջոցով.
12 քանի որ, եթէ ժառանգները նրանք են, որ օրէնքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հաւատը եւ դատարկ՝ խոստումը.
13 որովհետեւ օրէնքը բարկութիւն է առաջ բերում. ուր չկայ օրէնք, չկայ եւ օրինազանցութիւն։
14 Ահա թէ ինչու հաւատից է խոստումը, որպէսզի դա ըստ շնորհի լինի եւ որպէսզի խոստումը ի զօրու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրէնքի ուժով է ժառանգ, այլեւ բոլոր նրանց համար, որոնք ունեն հաւատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է.
15 ինչպէս որ գրուած էլ է. Քեզ կարգեցի հայր բազում ազգերի։ Նա հայր է Աստծու առաջ, որին հաւատաց, թէ կենդանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյութեան է կոչում։
16 Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը։
17 Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի, - քանի որ հարիւր տարեկանի մօտ էր, - եւ Սառայի մեռած արգանդին։
18 Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն
19 եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է։
20 Դրա համար այդ նրան որպէս արդարութիւն համարուեց։
21 Արդ, միայն Աբրահամի համար չէ, որ գրուած է, թէ այս բանը նրա համար արդարութիւն համարուեց.
22 այլ համարուելու է եւ մե՛զ համար, որ հաւատում ենք Նրան, որ մեռելներից յարութիւն տուեց Յիսուսին՝ մեր Տիրոջը,
23 որ մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի։