ՆԷԵՄԻ. Chapter 3

1 Ելիասիբ մեծ քահանան եւ նրա եղբայր քահանաները ելան եւ շինեցին Ջրմուղի աւազանների դուռը, մաքրեցին այն ու նորոգեցին նրա փեղկերը եւ պարիսպը կանգնեցրին մինչեւ Անամայէլի աշտարակը՝
2 Երիքովի մարդկանց եւ Զաքուրի ու Ամարի որդիների օգնութեամբ։
3 Եքթիերան դուռը շինեցին Ասանի որդիները. նրանք յարդարելով պատրաստեցին այն իր փականքներով եւ նիգերով։ Նրանց հետ ձեռք-ձեռքի աշխատում էին Ռամոթը եւ Օրիայի որդիները, Ակոսի որդիները,
4 սրանց կողքին՝ Մասիզեբէլի որդի Բարաքի որդի Մոսոլամը, սրա կողքին՝ Բաանի որդի Սադոկը,
5 սրա կողքին՝ Թեկումադորեմի բնակիչները, բայց սրանց անուանի մարդիկ իրենց պարանոցը նրանց ծառայութեան տակ չդրեցին։
6 Հին դուռը նորոգեցին Յուդան՝ Փասեկի որդին, եւ Մեսոլամը՝ Բասոդիայի որդին. սրանք պատրաստեցին այն ու դրեցին նրա փեղկերը՝ իրենց փականքներով ու նիգերով։
7 Նրանց կողքին, ըստ հերթականութեան, աշխատում էր Ռոսէկէիմի որդի Անանիան, որը երուսաղէմացիներին թողեց նորոգման աշխատանքը մինչեւ հրապարակների պարիսպը։
8 Նրանից յետոյ աշխատում էր Երուսաղէմի շրջանի իշխան Ռափիան,
9 նրա կողքին՝ Յերոմաքի որդի Յերադիան, իսկ իր տան կողմից, սրա կողքին՝ Սաբանէի որդի Ատտուսը։
10 Պարսպի երկրորդ հատուածի վրայ աշխատում էին Երամի որդի Ելքիասը եւ Փաադմովաբի որդի Ասուբը՝ մինչեւ Թանուրիմի աշտարակը։
11 Սրանց կողքին աշխատում էր Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղէմի միւս կէսի իշխանը, ինքը եւ իր դուստրերը։
12 Ձորի դռան աշխատանքը յանձն առան Անուն եւ Զանուի բնակիչները. նրանք շինեցին եւ կանգնեցրին դուռը, դրեցին դռնափակերն եւ նիգերը. նրանք վերաշինեցին նաեւ պարիսպը հազար կանգուն երկարութեամբ՝ մինչեւ Մոխրոցի դուռը։
13 Իսկ Մոխրոցի դռան աշխատանքը յանձն առաւ Բեթքարամի շրջանի իշխան՝ Ռեքաբի որդի Մելքիան տեղացիների հետ, որոնք շինեցին, կանգնեցրին դուռը եւ դրեցին նրա փակերն ու նիգերը։
14 Ջրաւազանի աղբիւրի պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ թագաւորի իշխան Ադիոնը՝ մինչեւ այնտեղ, ուր աստիճաններն իջնում են Դաւթի քաղաքից։
15 Նրանից յետոյ աշխատում էր Ազբուքի որդի Նէեմասը՝ Բեթսուրի կողմի իշխանը՝ մինչեւ Դաւթի գերեզմանի պարտէզը, մինչեւ Ջրաւազանի առաջացման տեղը, մինչեւ Բեթագաբարին։
16 Նրանից յետոյ աշխատում էին ղեւտացիները՝ Բանէի որդի Ռայումը, նրանց կողքին Կէիլի կողմերի իշխան Ասաբիան.
17 սրանից յետոյ՝ նրա եղբայրները եւ Կէիլի կողմի իշխան՝ Ադադի որդի Բենային։
18 Սրանից յետոյ Մասփէի իշխան՝ Յեսուի որդի Ազուրը աշխատում էր պարսպի երկրորդ հատուածի վրայ, որ գնում եւ միանում էր աշտարակի անկիւններին։
19 Նրանից յետոյ երկրորդ հատուածի անկիւնից մինչեւ Բեթելիասուբի դուռը, ուր նստում էր քահանայապետը, պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ Զաբուի որդի Բարուքը։
20 Նրանից յետոյ, երկրորդ հատուածում, աշխատում էր Ակոմի որդի Ուրիայի որդին՝ Մերամոթը, Բեթելիասուբի դռնից մինչեւ պարսպի վերջը։
21 Նրանից յետոյ աշխատում էին Աքերի քահանաները։ Սրանցից յետոյ, իրենց տների առջեւ, վերանորոգման աշխատանքը յանձն առան Բենիամինն ու Ասուբը,
22 եւ սրանցից յետոյ՝ Ազարիան՝ Անանիայի որդի Մասէայի որդին, իր տան մօտ։
23 Սրանից յետոյ Ենդադի որդի Բանին յանձն առաւ նորոգել պարսպի երկրորդ հատուածը՝ Բեթազարից մինչեւ անկիւնը։
24 Իսկ Ուզայի որդի Փալաքը յանձն առաւ նորոգել շրջադարձի մասը՝ անկեան դիմացը եւ աշտարակը, որ գտնւում էր թագաւորի ապարանքից դուրս՝ գաւթի բանտից վերեւ։ Նրանից յետոյ աշխատում էր Փորոնէի որդի Փաթաւան։
25 Նաթանայիմները, որ բնակւում էին Օփալում, նորոգում էին պարիսպը արեւելեան կողմի Ջրի դռան պարտէզից մինչեւ դրսի կողմի աշտարակը։
26 Սրանցից յետոյ աշխատանքը յանձն էին առել թէկուացիները՝ մեծ աշտարակի դիմացի երկրորդ հատուածից մինչեւ Սոփէլի պարիսպը։
27 Ձիերի դռան վերեւի հատուածից սկսած աշխատում էին քահանաները՝ ամէն մարդ իր տան դիմաց։
28 Նրանից յետոյ աշխատանքը յանձն առաւ Եմերի որդի Սադոկը՝ իր տան դիմաց, նրանից յետոյ՝ Սեքենիայի որդի Սամէիան, որը արեւելեան դռան պահապանն էր, նրանից յետոյ՝ Սելեմիայի որդի Անանիան եւ Սելեփի որդի Անոնը, որոնք աշխատում էին երկրորդ հատուածում։ Անոնից յետոյ աշխատում էր Բարաքայի որդի Մեսոլամը՝ իր գանձատան դիմաց։
29 Նրանից յետոյ պարսպի նորոգման աշխատանքը մինչեւ Բեթանաթան յանձն առաւ Սարեփի որդի Մելքիան։ Իսկ քաղաքի միւս մեծատունները նորոգում էին Մափկաթ դռան դիմացից մինչեւ անկիւնային ելքերը։
30 Ջրաւազանի եւ անկիւնի դռան միջեւ ընկած հատուածի նորոգումը յանձն առան Քելկիան եւ քաղաքի մեծատունները։