ՆԷԵՄԻ. Chapter 7

1 Երբ պարսպի շինութիւնն աւարտուեց, եւ ես դրեցի նրա դռները, նշանակուեցին դռնապաններ, սաղմոսասացներ եւ ղեւտացիներ։
2 Ես պատուիրեցի իմ եղբայրներին ու Երուսաղէմի իշխան Անանիային (նա հաւատարիմ մարդ էր եւ աւելի երկիւղած Աստծուց, քան շատերը)
3 եւ ասացի նրանց. Դռները շուտ չբացէք մինչեւ արեւի ծագելը, եւ քանի դեռ բոլորն արթուն կը լինեն, թող դռները ծածկուած մնան, փակ գցելով ամրացուեն դրանք, դռների վրայ պահապաններ կանգնեն, հսկեն Երուսաղէմի բնակիչներին՝ ամէն մարդ իր ժամին եւ ամէն մարդ իր տանը,
4 որովհետեւ այս քաղաքը մեծ է եւ ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ քիչ, եւ բոլոր ապարանքները դեռեւս շինուած չեն։
5 Աստուած շնորհ գցեց իմ սիրտը, ես հաւաքեցի անուանի մարդկանց, իշխաններին ու ժողովրդին, գտայ ազգահամարի գիրքն այն մարդկանց, ովքեր աւելի առաջ էին վերադարձել գերութիւնից։ Նրա մէջ գրուած էր այսպէս.
6 Սրանք են անուններն այն իսրայէլացիների, որոնք ելան գերութիւնից, որոնց պանդխտեցրել էր Բաբելոնի թագաւոր Նաբուքոդոնոսորը, եւ որոնք վերադարձան Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամէն մարդ իր քաղաքը։
7 Նրանք եկան Զորոբաբէլի, Յեսուի, Ազարիայի որդի Նէեմիի, Դայելմիայի, Նայեմանի, Մարտէքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրի, Բադուիէի, Նաւումի, Բարանայի եւ Մոփրայի հետ։ Սրանք են Իսրայէլի ժողովրդի այրերը.
8 Փարոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ.
9 Սափատիայի որդիները՝ երեք հարիւր եօթանասուներկու.
10 Արէսի որդիները՝ վեց հարիւր յիսունվեց.
11 Փաաթմովաբի որդիները՝ Յեսուի եւ Յովաբի որդիներից՝ երկու հազար երկու հարիւր տասնութ.
12 Ելամի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս.
13 Զաթուի ոդիները՝ ութ հարիւր քառասունհինգ.
14 Զաքուի որդիները՝ եօթը հարիւր վաթսուն,
15 Բանուի որդիները՝ վեց հարիւր քառասունութ.
16 Բիբէի որդիները՝ վեց հարիւր քառասունութ.
17 Ազիայի որդիները՝ երկու հազար երեք հարիւր քսաներկու.
18 Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր յիսունեօթը.
19 Բալուէի որդիները՝ երկու հազար վաթսունեօթը.
20 Ադինի որդիները՝ վեց հարիւր յիսունչորս.
21 Ատտերեզիայի որդիները՝ իննսունութ.
22 Բէասի որդիները՝ երեք հարիւր քսանչորս.
23 Արիբի որդիները՝ հարիւր տասներկու.
24 Բեթլահէմի որդիները՝ հարիւր քսաներեք.
25 Նետոփի որդիները՝ յիսունվեց.
26 Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ.
27 Բեթազմայի որդիները՝ քառասուներկու.
28 Կարիաթարիմ Քաբիրի եւ Բերոթի որդիները՝ ութ հարիւր քառասուներեք.
29 Արամի եւ Գաբի որդիները՝ վեց հարիւր քսանմէկ.
30 Մաքեմարի որդիները՝ հարիւր քսաներկու.
31 Բեթէլի եւ Արիի որդիները՝ հարիւր քսաներեք.
32 Նաբիի ոդիները՝ հարիւր յիսուներկու. Մակեբոսի որդիները՝ հարիւր յիսունվեց.
33 Ելամի որդիները՝ հազար յիսունչորս.
34 Երամի որդիները՝ երեք հարիւր քսան.
35 Երեքովի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ.
36 Լոդադիդի եւ Անոնի որդիները՝ եօթը հարիւր քսաներեք.
37 Անանի որդիները՝ երեք հազար հարիւր երեսուն։
38 Յեսուի տան քահանաներից. Յովիդիայի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք.
39 Եմերի որդիները՝ հազար յիսուներկու.
40 Փասէուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունեօթը.
41 Երամի որդիները՝ հազար տասնեօթը։
42 Ղեւտացիներից. Յեսուի որդիներից՝ Կադմիէլը,
43 Ուդայիդի որդիներից՝ եօթանասունչորս։
44 Սաղմոսասաց երգիչներից. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ։
45 Դռնապաններից. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիոնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտի որդիները, Սաբէի որդիները՝ հարիւր երեսունութ։
46 Նաթանիմացիներից. Սիլի որդիները, Ասիփի որդիները, Տաբոթի որդիները,
47 Սարիասի որդիները, Սիայի որդիները, Փասոնի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակուդի որդիները, Ուտայի որդիները, Կետարի որդիները, Ագաբի որդիները, Սելեմի որդիները,
48 Անանի որդիները, Գադէլի որդիները, Գայարի որդիները,
49 Ռէի որդիները, Ռասոնի որդիները, Նեկոդի որդիները.
50 Գէելամի որդիները, Օզի որդիները, Փեսէի որդիները.
51 Բեսէի որդիները, Մէինոսի որդիները, Նեփովայիսի որդիները, Բաբոկի որդիները, Աքիբի որդիները, Արուրի որդիները,
52 Բասալոթի որդիները, Մէիդի որդիները, Ադասանի որդիները.
53 Բարկուէի որդիները, Սիսարայի որդիները, Թեմայի որդիները.
54 Նեսէի որդիները, Սարիփայի որդիները։
55 Սողոմոնի ծառաների որդիներից՝
56 Սուտի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդի որդիները,
57 Յէալէի որդիները, Դորկոնի որդիները, Գադէլի որդիները.
58 Սափատիայի որդիները, Ետէմի որդիները, Փաքարաթի որդիները, Սաբայիմի որդիները, Հեմիմի որդիները։
59 Բոլոր նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։
60 Իսկ Թելան, Օրսան, Քերուբը, Երոնը, Եմերը, որոնք դուրս էին եկել Թեմելիքից, չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի տոհմը եւ ոչ էլ իրենց ցեղը, թէ իրենք Իսրայէլից են։
61 Դալայի որդիները, Բուայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդի որդիները՝ վեց հարիւր քառասուներկու մարդ։
62 Քահանաներից. Եբէրի որդիները, Ակոմի որդիները, Ելիսէի որդիները։ Նա կին էր առել Բերզելիա Գաղաադացու աղջիկներից եւ կոչուեց ըստ նրա անուան։
63 Սրանք փնտռեցին իրենց ազգահամարը մատեաններում, բայց չգտնուեց, եւ հեռացուեցին քահանայութիւնից։
64 Աթարսաթան ասաց նրանց. Թող չուտեն սրբութիւն սրբոցից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ՝ պարզաբանելու այս գործը։
65 Հաւաքուած ամբողջ ժողովրդի թիւը քառասուն երկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր,
66 բացի իրենց ծառաներից ու աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ էին, իսկ երգիչներն ու սաղմոսասացները՝ տղամարդիկ ու կանայք, երկու հարիւր քառասունհինգ մարդ։
67 Ձիերը՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիները՝ երկու հարիւր քառասունհինգ,
68 ուղտերը՝ չորս հարիւր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար քսանեօթը։
69 Իշխանները, ըստ իրենց նախնիների անուան, գործի համար նուէրներ տուեցին. Աթարսաթան գանձատանը տուեց յիսուն ոսկի սկաւառակ եւ քահանայական երեսուն պատմուճան։
70 Տոհմերի իշխանները գործի համար տուեցին քսան հազար ոսկի եւ տասներկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։
71 Մնացած ժողովուրդը տուեց քսան հազար դահեկան, երկու հազար մնասի արծաթէ սպասք եւ քահանայական վաթսունեօթը պատմուճան։
72 Եւ այսպէս քահանաներն ու դռնապանները, սաղմոսասաց երգիչները, ժողովուրդը, նաթանիմացիները եւ ամբողջ Իսրայէլը հաստատուեցին իրենց քաղաքներում։Արդէն եօթներորդ ամիսն էր, որ իսրայէլացիներն իրենց քաղաքներում էին։