ՄԱՂԱՔԻԱ. Chapter 9

1 Տիրոջ խօսքի պատգամը Սեդրաքի երկրի մասին,նրա զոհի՝ Դամասկոսի մասին։Արդարեւ, Տէրը տեսնում է բոլոր մարդկանցեւ Իսրայէլի բոլոր ցեղերին,
2 նաեւ Եմաթի երկիրը, որ սահմանակից է նրան,Տիւրոսը եւ Սիդոնը, որոնք խիստ արհամարհեցին իրեն։
3 Տիւրոսն իր համար ամրոց շինեց,հողի պէս արծաթ գանձեց,ճանապարհի կաւի պէս՝ ոսկի։
4 Ահա դրա համար էլ Տէրը պիտի գրաւի այն,պիտի խորտակի նրա զօրութիւնը ծովի մէջ, եւ քաղաքը պիտի կործանուի հրով։
5 Ասկաղոնը պիտի տեսնի դա եւ սարսափի, Գազան սաստիկ պիտի մորմոքուի,Իսկ Ակկարոնը, իր գործած յանցանքների պատճառով,պիտի տագնապի ամօթահար։Գազայից վերանալու է թագաւորը,Ակկարոնը պիտի լինի անբնակ։
6 Ազոտոսում պիտի բնակուեն այլազգիներ,եւ ես պիտի ոչնչացնեմ նրանց գոռոզութիւնը։
7 Նրանց արիւնը պիտի դուրս հանեմ իրենց բերանից,նրանց գարշութիւնները՝ իրենց ատամների միջից,իսկ մնացածները պիտի լինեն իմ՝ Աստծուս բաժինը.նրանք հազարապետներ պիտի դառնան Յուդայի երկրում,եւ Ակկարոնը պիտի լինի յեբուսացիների պէս։
8 Ես պարիսպ եմ դնելու իմ տան համար,որպէսզի անցնող ու դարձող չանցնի այն,ոչ մի բռնակալ չհալածի նրանց,քանի որ իմ աչքերն արդէն պիտի լինեն նրանց վրայ։
9 Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի,կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի,ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ,քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝հեծած էշի, էշի քուռակի վրայ։
10 Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից,երիվարները՝ Երուսաղէմից,պատերազմողի աղեղը պիտի խորտակուի,եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին,պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծովեւ գետերից մինչեւ երկրի ծագերը։
11 Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համարպիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից,
12 դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում,եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէնպիտի հատուցեմ քեզ կրկնակին։
13 Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր,ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ,պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը,իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն,ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ,պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր։
14 Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ,նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ։Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ։
15 Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց,պիտի ոչնչացնեն նրանց,պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ,պիտի խմեն նրանց արիւնը ինչպէս գինի,եւ դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով։
16 Եւ այն օրը նրանց Տէր Աստուածըպիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպէս ոչխարների, որովհետեւ նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում,
17 որովհետեւ ինչ բարիք որ կայ այնտեղ այդ ժողովրդինն է,ինչ լաւ բան՝ նոյնպէս նրանն է.երիտասարդների համար՝ ցորենի հաց, կոյսերի համար՝ անուշարար գինի։