ՄԱՂԱՔԻԱ. Chapter 5

1 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսայ. ահա մի թռչող գերանդի։
2 Հրեշտակն ասաց ինձ. Ի՞նչ ես տեսնում։ Ասացի. Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ եւ տասը կանգուն լայնութեամբ։
3 Ասաց ինձ. Դա այն անէծքն է, որ տարածւում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամէն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործուի, եւ դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրէժը, ովքեր սուտ են երդւում։
4 Ես պիտի հանեմ դա, - ասում է Ամանակալ Տէրը, - եւ այն պիտի մտնի գողերի տունը եւ նրանց տունը, որոնք սուտ երդում են անում իմ անունով. պիտի մնայ նրանց տանը եւ պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը։
5 Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, վեր կացաւ եւ ասաց ինձ. Նայի՛ր քո աչքով եւ տե՛ս այն, ինչ դուրս է գալիս։
6 Ես ասացի. Ի՞նչ է։ Ասաց ինձ. Դա կշռաչափ է, որ ելնում է. եւ շարունակեց. Դա նրանց անիրաւութիւնն է ամբողջ երկրով մէկ։
7 Եւ ահա մի կապարէ կշեռք բարձրացաւ. մի կին նստած էր նրա մի թաթի մէջ։
8 Հրեշտակն ասաց. Դա է անիրաւութիւնը։ Եւ նրան գցեց կշեռքի մէջ ու կապարէ քարը դրեց նրա բերանին։
9 Ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ. ահա երկու կանայք էին ելնում. հողմ կար նրանց թեւերի մէջ, եւ նրանց թեւերը յոպոպի թեւերի պէս էին։ Նրանք կշեռքը բարձրացրին երկնքի ու երկրի միջեւ։
10 Ես ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. Ո՞ւր են տանում նրանք կշեռքը։ Նա ասաց ինձ. Տանում են բաբելացիների երկիրը՝ նրանց համար տուն շինելու, տեղ պատրաստելու. եւ այն դնելու են այնտեղ՝ պատրաստուած իր տեղի վրայ։