ՄԱՂԱՔԻԱ. Chapter 8

1 Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
2 այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ես նախանձով լցուեցի Երուսաղէմի համար,մեծ խանդով նախանձեցի Սիոնի համար,մեծ բարկութեամբ նախանձեցի նրա համար։
3 Այսպէս է ասում Տէրը.Ես պիտի վերադառնամ Սիոն եւ բնակուեմ Երուսաղէմում, Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ քաղաք,եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ։
4 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում,ապրած օրերի շատութիւնից՝ամէն մէկը ցուպն իր ձեռքին։
5 Քաղաքի հրապարակները պիտի լցուեն տղաներով ու աղջիկներով,որոնք պիտի խաղան նրա հրապարակներում։
6 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Եթէ այդ ժողովրդի մնացորդների համարայն օրերին դժուար որեւէ բան լինի,ապա մի՞թէ ինձ համար էլ պիտի դժուար լինի դա, - ասում է Ամենակալ Տէրը։
7 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Ահա ես պիտի փրկեմ իմ ժողովրդինարեւելեան երկրից եւ արեւմտեան երկրից,
8 Պիտի բերեմ նրանց եւ բնակեցնեմ Երուսաղէմում,նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն,իսկ ես նրանց համար՝ Աստուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։
9 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Ձեր ձեռքերը պիտի զօրանան,դուք, որ այժմ լսում էք մարգարէների այս խօսքերը այն օրից ի վեր,երբ նրանք եղել են Ամենակալ Տիրոջ տանը՝նրա տաճարի հիմնարկէքը կատարելուեւ ապա այն կառուցելու ժամանակ։
10 Այդ օրերից առաջ վարձ չէին տալիս մարդու՝ իր աշխատանքի համար,եւ ոչ էլ յարգի էր վարձը անասունների համար,խաղաղութիւն էլ չկար եկողի ու գնացողի համար՝թշնամու տուած նեղութիւնից,քանի որ ես թշնամացրել էի բոլոր մարդկանց՝իւրաքանչիւրին հանելով իր ընկերոջ դէմ։
11 Բայց ես հիմա այդ ժողովրդի մնացորդների համար չեմ լինելու այնպէս,ինչպէս առաջին օրերին էի,- ասում է Ամենակալ Տէրը, -այլ խաղաղութիւն եմ տալու նրան։
12 Այգին իր պտուղն է տալու, հողը տալու է իր բերքը,երկինքն իր ցօղն է տալու,եւ ես իմ ժողովրդի մնացորդներին եմ տալու այս բոլորը իբրեւ ժառանգութիւն։
13 Ո՛վ Յուդայի տունդ եւ Իսրայէլի տունդ,դուք, որ անէծք էիք ազգերի մէջ,պիտի այնպէս լինի,որ ես նոյնպէս ձեզ պիտի փրկեմ,եւ դուք օրհնութիւն պիտի դառնաք.քաջալերուեցէ՛ք, եւ թող զօրանան ձեր ձեռքերը։
14 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ինչպէս խորհեցի ձեզ չարչարել(քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ, - ասում է Ամենակալ Տէրը, եւ ես չզղջացի),
15 այնպէս էլ ես վերստին մտածել ու վճռել եմայս օրերին բարիք անել Երուսաղէմին եւ Յուդայի տանը։Քաջալերուեցէ՛ք։
16 Սրանք են այն բաները, որ պիտի անէք. թող ամէն մէկը ճշմարտութիւնն ասի իր ընկերոջը. խաղաղութեա՛ն դատաստան եւ արդա՛ր դատ արէք ձեր դռներին.
17 թող ամէն մէկը իր սրտում չարիք չխորհի ընկերոջ դէմ.մի՛ սիրէք սուտ երդումը,որովհետեւ ես ատեցի այս բոլորը, - ասում է Ամենակալ Տէրը։
18 Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
19 այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Չորրորդ ամսի պահեցողութիւնը, հինգերորդի պահեցողութիւնը,եօթներորդի պահեցողութիւնը,տասներորդի պահեցողութիւնըխնդութեան, ուրախութեան եւ բարութեան տօներ պիտի դառնան Յուդայի տան համար,բայց դուք ուրա՛խ եղէք եւ սիրեցէ՛ք ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը։
20 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Դարձեալ շատ ժողովուրդներ եւ շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղէմ.
21 մի քաղաքի բնակիչները պիտի հաւաքուենայլ քաղաքի բնակիչների մօտ եւ ասեն.Գնանք աղօթենք Տիրոջ առաջեւ խնդրենք Ամենակալ Աստծուն։Եւ այն ժամանակ ամէն մէկը պիտի ասի. Ես էլ եմ գալիս։
22 Շատ ժողովուրդներ պիտի գան Երուսաղէմ՝ Ամենակալ Տիրոջը խնդրելու,որ իրենց հաշտեցնի Տիրոջ հետ։
23 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Այն օրերին եթէ տասը մարդ բռնեն տարբեր լեզուներով խօսող ազգերից,ապա նրանք էլ պիտի բռնեն մի հրեա տղամարդու փեշից եւ ասեն. Մենք գալիս ենք քեզ հետ,որովհետեւ լսել ենք, որ Աստուած քեզ հետ է։