ՅԵՍՈՒ. Chapter 12

1 Սրանք են այն թագաւորները, որոնց կոտորեցին Մովսէսն ու իսրայէլացիները եւ որոնց երկիրը ժառանգեցին Յորդանան գետից այն կողմ՝ դէպի արեւմուտք, Առնոնի ձորից մինչեւ Ահերմոն լեռը եւ ամբողջ Արաբան՝ արեւելեան կողմից.
2 ամորհացիների թագաւոր Սեհոնը, որը բնակւում էր Եսեբոնում եւ տիրում էր Արոյերից մինչեւ Առնոնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կէսին, մինչեւ Յաբոկի հեղեղատը, որ ամոնացիների սահմաններում է,
3 եւ Արաբային՝ մինչեւ Քեներեթի ծովը արեւելեան կողմից, մինչեւ Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը, արեւելքից՝ Ասեմոթի ճանապարհով դէպի Թեման, եւ հարաւից՝ այն տեղերին, որ Ասեդոթ Փասգայի ստորոտում են։
4 Բասանի Օգ թագաւորը, որը հսկաների ցեղից էր մնացել եւ որը բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում, տիրում էր
5 Ահերմոն լերանը, Սելքային եւ ամբողջ Բասանին մինչեւ Գեսուրի սահմանները, Մաքաթիին եւ Գաղաադի կէսին մինչեւ Եսեբոնի Սեհոն թագաւորի սահմանները։
6 Տիրոջ ծառայ Մովսէսը եւ իսրայէլացիները ջարդեցին սրանց, եւ Տիրոջ ծառայ Մովսէսը որպէս ժառանգութիւն այն տուեց Ռուբէնի եւ Գադի ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին։
7 Սրանք են ամորհացիների թագաւորները, որոնց կոտորեցին Յեսուն եւ իսրայէլացիները Յորդանան գետի այն կողմում՝ Գաղաադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչեւ Ալոկ լեռը, որ բարձրանում է դէպի Սէիր, (Յեսուն Իսրայէլի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպէս ժառանգութիւն տուեց դրանք՝
8 լերան վրայ, դաշտում, Արաբայում, Ասեդոթում, անապատում, Նագեբում բնակուող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խեւացիների, գերգեսացիների, յեբուսացիների երկրները).
9 Երիքովի թագաւորը, Բեթէլի մօտ գտնուող Գայիի թագաւորը,
10 Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը,
11 Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը,
12 Եգլոնի թագաւորը, Գազերի թագաւորը,
13 Դաբիրի թագաւորը, Գեսեմի թագաւորը,
14 Հերմէի թագաւորը, Աբերի թագաւորը,
15 Լոբնայի թագաւորը, Օդողոմի թագաւորը,
16 Մակեդայի թագաւորը,
17 Թափուայի թագաւորը, Օփերի թագաւորը,
18 Նափէկի թագաւորը,
19 Ասորի թագաւորը,
20 Սամրոնի թագաւորը, Մառոնի թագաւորը, Ասքափի թագաւորը,
21 Թանաքի թագաւորը, Մակեդդովի թագաւորը,
22 Կեդէսի թագաւորը, Յեկնոմի Քերմել թագաւորը,
23 Դորի Նափեդոր թագաւորը, Գելիմի Գելգել թագաւորը եւ
24 Թերսայի թագաւորը։ Այս բոլոր թագաւորների թիւը քսանինն է։