ՅՈԲ. Chapter 35

1 Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2 Այդ ի՞նչն ես իրաւունք համարել,
3 դու ո՞վ ես, որ ասում ես. Արդար եմ Տիրոջ առաջ, կամ՝ Մեղանչեցի, ի՞նչ անեմ։
4 Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.
5 երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. քեզնից որքա՜ն բարձր են։
6 Եթէ մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել, ի՞նչ կարող ես անել։
7 Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։
8 Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց, արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։
9 Շատերի կողմից զրպարտուածները կ՚աղաղակեն, ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։
10 Սակայն մէկը չի ասել. Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը,
11 որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից։
12 Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի, որովհետեւ ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։
13 Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել,որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին, ովքեր անօրէնութիւն են գործում. իսկ ինձ կը փրկի։
14 Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթէ կարող ես գովել նրան այնպէս, ինչպէս որ նա կայ։
15 Եւ արդ, քանի որ չկայ մէկը, որ կրել է նրա բարկութիւնը, մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը, -
16 ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը։