ՅՈԲ. Chapter 4

1 Եղիփազ Թեմնացին ասաց.
2 Մի՞թէ շատ անգամներ են ասուել քեզ խօսքեր տանջալից. եւ ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան։
3 Որովհետեւ եթէ խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու մխիթարել,
4 խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած, -
5 արդ քեզ վրայ են հասել տանջանքներ։ Բայց տագնապել ես։
6 Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար։
7 Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անմեղն է կորել-գնացել, կամ երբեւէ արդարները եղե՞լ են արմատախիլ։
8 Ինչպէս որ ես եմ տեսել միշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերմեր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու։
9 Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու զայրալից շնչից։
10 Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ առիւծի եւ պերճութիւնը վիշապների։
11 Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի։
12 Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելուհրաշակերտ բաներ նրանից։
13 Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններահ են գցել մարդկանց սրտում.
14 դողումն ու սոսկումն են պատել ինձ եւ սաստիկ ցնցել ոսկորներն իմ։
15 Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստմնեցին մազերս ու մարմինն իմ։
16 Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ։ Միայն շունչ ու մի շշնջիւն էի լսում։
17 Մահկանացուն միթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ մի մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա,
18 եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։
19 Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին (մենք էլ միեւնոյն կաւից ենք), ցեցի պէս կերաւ նրանց,
20 եւ առաւօտից մինչեւ երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան։
21 Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք,զի չունէին իմաստութիւն։