ԵՍԱՅԻ. Chapter 18

1 Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապաւինած երկրին,
2 որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած։
3 Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են. պիտի բնակեցուի նրանց աշխարհը, երբ նշանը լերան վրայից վերանայ, եւ լսելի լինի փողի ձայնը,
4 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում, ինչպէս միջօրէի տօթ արեւից կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից։
5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ, մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով, ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն։
6 Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին
7 եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։
8 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։