ՕՍԷԷ. Chapter 7

1 Իսրայէլին բժշկելիսի յայտ կը գան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կը մտնի նրա տուն, իսկ աւազակը կը թալանի նրա ճանապարհներին.
2 նրանք միասին կը մրմնջեն, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եւ նրանք յայտնուեցին իմ առաջ։
3 Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորինեւ իրենց ստերով՝ իշխաններին։
4 Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի.
5 այդպէս ձեր թագաւորների օրերինիշխաններն սկսեցին վառուել գինուցեւ ձեռք մեկնեցին չարագործներին,
6 որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց։ Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ,եւ բորբոքուեցին որպէս կրակի բոց։
7 Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ։
8 Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի.
9 օտարները կերան նրա զօրութիւնը, եւ նա չիմացաւ.սպիտակեցին նրա մազերը, եւ նա չզգաց։
10 Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ.նրանք չվերադարձան իրենց Տէր Աստծունեւ չփնտռեցին նրան այս բոլորի մէջ։
11 Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի.Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան։
12 Ուր էլ որ գնան, նրանց վրայ կը գցեմ իմ ցանցը,երկնքի թռչունների նման ցած կը բերեմ նրանց եւ կը պատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղութեան լուրով։
13 Վա՛յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստութեամբ բամբասեցին ինձ։
14 Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց։
15 Ես խրատեցի նրանցեւ զօրացրի նրանց բազուկները,բայց նրանք չարիք խորհեցին իմ դէմ։
16 Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ։Սրով կ՚ընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան պատճառով, եւ սա կը լինի նրանց նախատինքը Եգիպտոսում։