ՕՍԷԷ. Chapter 14

1 Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կ՚ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն։
2 Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ։
3 Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան. Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ անիրաւութիւն չանենք, այլ բարին ընդունենք եւ հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը. - եւ ձեր սրտերը բարութեան մէջ կը գտնեն։ -
4 Ասորեստանը չի փրկի մեզ, եւ մենք ձի չենք հեծնի ու այլեւս մեր ձեռակերտներին աստուած մեր չենք ասի, որովհետեւ նա, որ քո մէջ է, կը գթայ որբերին։
5 Կը վերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կը սիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ բարկութիւնը։
6 Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։ Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը,
7 նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։
8 Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ,
9 եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը։
10 Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կ՚անցնեն, իսկ ամբարիշտները կը սայթաքեն դրանց մէջ։