ՕՍԷԷ. Chapter 4

1 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ.Չկայ ճշմարտութիւն, չկայ ողորմութիւն եւ չկայ Աստծու ճանաչում երկրի վրայ։
2 Անէծք, ստութիւն, սպանութիւն, գողութիւն եւ շնութիւն ողողել են երկիրը եւ արիւնը արեան են խառնում։
3 Դրա համար սուգը կը պատի երկիրը, եւ կը նուազեն նրա բոլոր բնակիչները՝
4 անապատի գազանները, գետնի սողունները եւ երկնքի թռչունները,կը պակասեն ծովի ձկները.
5 քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ մէկը, որ յանդիմանի։
6 Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով,եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան։
7 Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար.քանի որ մոռացար քո Աստծու օրէնքները, ես էլ կը մոռանամ քո որդիներին։
8 Քահանաները իրենց թուի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կը վերածեմ։
9 Իմ ժողովրդի մեղքերով կ՚ուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կը հարստացնեն իրենց անձերը։
10 Ինչպէս ժողովուրդը, այնպէս էլ քահանան կը լինի, եւ ես կը պատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն կը հատուցեմ նրան.
11 կ՚ուտեն եւ չեն յագենայ, կը պոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը՝ ամբողջապէս պոռնկանալու համար։
12 Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը։
13 Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան սատանայից մոլորուեցին եւ պոռնկացան իրենց Աստծու նկատմամբ։
14 Լեռների գլխին զոհ էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անումկաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց. դրա համար ձեր դուստրերը կը պոռնկանան,եւ ձեր հարսները կը շնանան։
15 Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում,զոհ էին մատուցում մեհեաններին նուիրուածների հետ, եւ քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակւում էր պոռնիկների հետ։
16 Բայց դո՛ւ, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ լինիր, եւ Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի տունեւ մի՛ երդուէք կենդանի Տիրոջ անունով,
17 քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ։Արդ, Տէրը նրանց որպէս գառ կ՚արածացնի բաց դաշտում։
18 Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, գինի սիրեցին. թողէ՛ք նրանց։
19 Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատուութիւնը իրենց հպարտութեան պատճառով։
20 Քամու մրրիկ կը փչի նրանց թեւերի տակ, եւ կ՚ամաչեն իրենց զոհասեղանների համար։