ՕՍԷԷ. Chapter 11

1 Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը։ Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը,ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։
2 Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից։ Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում եւ խնկարկում էին կուռքերին։
3 Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ.
4 չիմացան, որ ես բժշկում եմ նրանց։Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնօտին։Ես հոգ կը տանեմ եւ կը յաղթեմ նրան։
5 Եփրեմը բնակուեց Եգիպտոսում,իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ։
6 Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով։Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը։
7 Նրա ժողովուրդը կախուած կը մնայ իր բնակավայրից, եւ Աստուած կը բարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան։
8 Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ,ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կը դարձնեմ ինչպէս Ադամ եւ ինչպէս Սեբոյիմ։
9 Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի, քանի որ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ, Սուրբ եմ ձեր մէջ եւ քաղաք չեմ մտնի։
10 Տիրոջ յետեւից կը գնան։ Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ՚ապշեցնի։
11 Որպէս թռչուն կը թռչեն, կը գան Եգիպտոսից, եւ որպէս աղաւնիներ՝ Ասորեստանից. Կը պատսպարեմ նրանց իրենց տներում, - ասում է Տէրը։
12 Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ։Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ նրանք կը կոչուեն Աստծու սուրբ ժողովուրդ։