ԵԶԵԿԻԷԼ. Chapter 35

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան.
3 Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, ո՛վ լեռդ Սէիր։ Ձեռքս գցելու եմ քեզ վրայ, անապատի եմ վերածելու քեզ, աւերուելու ես դու,
4 քաղաքներդ էլ աւեր եմ դարձնելու։ Դու աւերակ ես լինելու ու պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։
5 Այն բանի համար, որ յաւէտ թշնամի եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով, երբ նա նեղութեան մէջ էր, եւ երբ անիրաւութիւնը հասել էր իր վախճանին, -
6 ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն արիւնը, որ դու ատեցիր, հէնց նոյն արիւնն էլ հալածելու է քեզ։
7 Աւերակի ու անապատի եմ վերածելու Սէիր լեռդ, դրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն։
8 Լեռներդ լցնելու եմ քո սպանուածներով, նաեւ բլուրներդ ու ձորերդ, եւ սրից սպանուածները ընկնելու են քո բոլոր դաշտերում։
9 Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։
10 Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն էլ այնտեղ էր), -
11 դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Եւ դու կը ճանաչես ինձ, երբ դատեմ քեզ։
12 Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։ Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ ՚ Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են տրուած։
13 Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք։
14 Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար աշխարհ ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու
15 այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց։
16 Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է։ Պէտք է իմանաս, որ ես եմ նրանց Տէր Աստուածը։
17 Իսրայէլի լեռների մասին