ԱՄՈՍ. Chapter 6

1 Վա՛յ նրանց, ովքեր արհամարհում են Սիոնը եւ յոյս են դրել Սամարիայի լերան վրայ։ Հաւաքեցին ազգերի իշխաններին, եւ Իսրայէլի տունը մտաւ նրանց մէջ։
2 Բոլորդ անցէ՛ք Քաղանէից եւ տեսէ՛ք, այնտեղից անցէ՛ք մեծ Եմաթ Ռաբա եւ իջէ՛ք օտարազգիների Գէթ քաղաքը,որն աւելի զօրաւոր է, քան այդ բոլոր քաղաքները. միթէ նրանց սահմաններն աւելի մե՞ծ կը լինեն, քան ձեր սահմանները։
3 Դուք, որ գալիս էք դէպի չարիքների օրը, մօտենում էք հասնելու ստութիւնների շաբաթին,
4 դուք, որ ննջում էք փղոսկրեայ գահաւորակներում,մեղկանում ձեր անկողիններում, հօտերից ուլեր էք ուտում եւ նախիրներից՝ պարարտ հորթեր,
5 դուք, որ պարում էք սրինգների նուագի տակ, եւ դրանք մնայուն բան համարեցիք եւ ոչ՝ անցաւոր,
6 դուք, որ խմում էք անխառն գինի եւ օծւում անուշ իւղերովեւ ցաւ չէիք զգում Յովսէփի տան կործանման համար,
7 ահա դրա համար էլ այժմ այժմ գերի պիտի տարուէք բռնակալների իշխանութեան կողմից, եւ պիտի կտրուի Եփրեմի տան երիվարների խրխինջը։
8 Տէրը երդուեց իր անձով եւ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. Ես գարշելի պիտի դարձնեմ Յակոբի տան ամբողջ հպարտութիւնը, նրա երկիրը պիտի ատեմեւ պիտի վերացնեմ նրա քաղաքներն իրենց բոլոր բնակիչներով։
9 Եւ եթէ լինի, որ տասը մարդ էլ մնայ մի տանը, նրանք պիտի մեռնեն,
10 մնացողները պիտի վերցնեն իրենց հարազատներին եւ իջնեն հանելու նրանց ոսկորներն այդ տնից եւ ասեն տան առաջ կանգնածներին, թէ՝Ուրիշ մի բան մնա՞ց այնտեղ, քեզ մօտ։ Նա կ՚ասի, թէ՝ ոչ։
11 Չի ասի, թէ՝ լո՛ւռ կաց։Եւ դա նրա համար որ Տիրոջ անունը չէին տալիս։
12 Ահա Տէրը հրաման պիտի տայ եւ հարուածի մեծ ապարանքները՝ կործանելով, եւ փոքր ապարանքները՝ աւերելով։
13 Միթէ երիվարները կ՚արշաւե՞ն ժայռերի վրայ, կամ կը հանդարտուե՞ն մատակ ձիերի մէջ։ Դուք, որ իրաւունքը ցասման փոխարկեցիք, արդարութեան պտուղը դարձրիք լեղի եւ ուրախանում էիք ոչինչ բաներով,
14 դուք, որ ասում էիք, թէ՝ Մեր ուժով չէ՞, որ մենք հզօր եղջիւրներ ունեցանք,
15 ահա դրա համար էլ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր դէմ մի ազգ պիտի հանեմ, որը պիտի նեղի ձեզ, որպէսզի այլեւս Եմաթ չմտնէք ու չհասնէք մինչեւ արեւմտեան հեղեղատը, - ասում է Զօրութիւնների Տէրը։