ԱՄՈՍ. Chapter 9

1 Տեսայ Տիրոջը. նա զոհասեղանի վրայ էր եւ ասաց. Հարուածի՛ր այդ զոհասեղանին,եւ թող շարժուեն դրանդիները. կտրիր գցի՛ր դրանք բոլորի գլուխներին,իսկ մնացածներին ես սրով պիտի կոտորեմ.նրանցից փախածը չի փրկուի,եւ չի ազատուի նրանցից ազատուածը։
2 Թէկուզ նրանք դժոխքում էլ թաքնուեն, իմ ձեռքը այնտեղից էլ դուրս կը բերի նրանց. եթէ երկինք բարձրանան, ես այնտեղից էլ կ՚իջեցնեմ նրանց, իսկ եթէ թաքնուեն Կարմէլի բարձունքներում, այնտեղ էլ կը փնտռեմ եւ կը բռնեմ նրանց։
3 Եթէ իմ աչքից խոյս տան եւ պահուեն ծովի խորքերում, այնտեղ էլ վիշապին կը հրամայեմ, որ խայթի նրանց։
4 Եթէ գերի տարուեն իրենց թշնամիների կողմից, ես այնտեղ հրաման կը տամ սրին, որ ոչնչացնի նրանց։ Իմ աչքը նրանց վրայ կը լինի՝ չարութեան եւ ոչ թէ բարութեան համար։
5 Երբ Ամենակալ Տէր Աստուածը դիպչի երկրին եւ շարժի այն, պիտի սգան նրա բոլոր բնակիչները, նրա վախճանը պիտի գայու եգիպտացիենրի գետի պէս ելնի ու իջնի։
6 Նա, ով պատրաստում է իր համբառնալը դէպի երկինք,ով իր աւետիսն է հաստատում երկրում, ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ հեղում երկրի երեսին, Ամենակալ Տէր է նրա անունը։
7 Միթէ ինձ համար եթովպացիների որդիների պէս չէ՞ք դուք,Իսրայէլի՛ որդիներ, - ասում է Տէրը. - իսրայէլին չհանեցի Եգիպտացիների երկրից, այլազգիներին՝ Գամրից եւ ասորիներին՝ Բոթորից։
8 Ահա Տիրոջ աչքը մեղաւորների այդ թագաւորութեան վրայ է.Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Յակոբի տունը, - ասում է Տէրը։ -
9 Ահա ես հրաման եմ տալիս ձեզ,ո՛վ Իսրայէլի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մէջ այնպէս,ինչպէս հեծանոցով ցորենն են զատում,եւ ոչ մի մանրուքը գետին չի ընկնի։
10 Սրով պիտի վախճանուեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում էին, թէ՝ չարիքները չեն մօտենայ մեզ, չեն հասնի մեզ վրայ։
11 Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դաւթի խորանը,պիտի վերականգնեմ նրա աւերակները, գետնին հաւասարուած նրա տեղերը վերստին պիտի կանգնեցնեմ եւ պիտի վերաշինեմ այն հին օրերի նման,
12 որպէսզի մնացած մարդիկ եւ բոլոր ազգերը, որոնց վրայ կայ իմ անունը, փնտռեն ինձ - ասում է Տէրը, որ անում է սա։
13 Ահա օրեր են գալիս, - ասում է Տէրը, -երբ կալերը պիտի հասնեն բերքահաւաքին,խաղողը պիտի հասնի հնձանների համար, լեռները քաղցրութիւն պիտի բխեցնեն, եւ բոլոր բլուրները անտառախիտ պիտի դառնան։
14 Ես պիտի վերադարձնեմ Իսրայէլի իմ ժողովրդին գերութիւնից,նրանք պիտի շինեն աւերուած քաղաքներն ու պիտի բնակուեն այնտեղ, այգիներ պիտի տնկեն եւ պիտի խմեն դրանց գինին, պարտէզներ պիտի աճեցնեն եւ ուտեն դրանց պտուղները։
15 Ես նրանց պիտի հաստատեմ իրենց երկրում, եւ այլեւս նրանք չեն հեռացուի իրենց երկրից, որ ես տուեցի նրանց, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը։