ԱՄՈՍ. Chapter 4

1 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում էք, որ զրկում էք աղքատներին եւ ոտքի տակ էք գցում տնանկին, դուք որ ասում էիք ձեր ամուսիններին՝ Գինի՛ մատուզեցէք մեզ, որ խմենք։
2 Տէրը երդւում է իր սրբութեամբ, որ ահա օրեր պիտի գան ձեզ վրայ, եւ ձեզ զէնքով պիտի քշեն, եւ նրանց, որ ձեզ հետ են, պիտի նետեն եռացած կաթսաների մէջ։
3 Դուք մերկ դուրս պիտի գաք միմեանց դէմ եւ պիտի ընկնէք Ռեմանի լերան վրայ, - ասում է Տէրը։
4 Մտէ՛ք Բեթէլ, ամբարշտացէ՛ք,գնացէ՛ք Գաղգաղա եւ շատացրէ՛ք ամբարշտութիւնը, առաւօտեան մատուցեցէ՛ք ձեր զոհերըեւ երեք օրը մէկ՝ ձեր տասանորդները։
5 Ընթերցում էին արտաքին օրէնքները եւ հրաւիրում խոստովանութեան. յայտնեցէ՛ք, որ իսրայէլացիները սիրեցին սա, - ասում է Տէրը։
6 Ես ձեր բոլոր քաղաքներում ատամի ցաւ պատճառեցի ձեզ եւ հացի կարօտ թողեցի ձեր բոլոր բնակավայրերում, բայց դուք էլի չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։
7 Եւ ձեզ անձրեւից զրկեցի բերքահաւաքից երեք ամիս առաջ. մի քաղաքում անձրեւ տեղացրի,իսկ միւս քաղաքում չտեղացրի. մի մասը, ուր անձրեւ տեղացրի, խոնաւ պիտի մնայ,իսկ միւսը, ուր չտեղացրի, պիտի ցամաքի։
8 Երկու ու երեք քաղաքներ պիտի հաւաքուեն մի քաղաքում՝ ջուր խմելու, եւ չեն յագենալու, բայց դուք էլի չէք դառնայ դէպի ինձ, - ասում է Տէրը։
9 Հարուածեցի ձեզ տապով եւ դալկութիւն բերի ձեր բերքի վրայ։ Գնացիք ձեր պարտէզները եւ այգիները, ձեր թզենիներն ու ձեր ձիթենիները. թրթուրը կերաւ, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։
10 Եգիպտոսի ճանապարհին մահ ուղարկեցի ձեզ վրայեւ կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերի տարուած ձեր երիվարների հետ, սպառեցի ձեր բանակները իմ բարկութեան հրով, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։
11 Կործանեցի ձեզ, ինչպէս Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը, եւ դուք կրակից փրկուած փայտի պէս եղաք, սակայն եւ այնպէս չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։
12 Դրա համար էլ ես այսպէս պիտի անեմ քեզ, Իսրայէ՛լ, բայց քանի որ այսպէս պիտի անեմ քեզ, պատրա՛ստ եղիր կանչելու քո Աստծու անունը, Իսրայէ՛լ։
13 Ահաւասիկ ես եմ, որ հաստատում եմ երկինքը, հաստատում եմ հողմերը, ես եմ նա, որ իր օծեալին ի յայտ է բերում մարդկանց մէջ, ստեղծում է առաւօտն ու մէգըեւ ելնում է երկրի բարձունքների վրայ.Ամենակալ Տէր Աստուած է նրա անունը։